«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հաղթողը ով կամ ինչն է լինելու

Հաղթողը ով կամ ինչն է լինելու
25.09.2018 | 02:24

Փհենչհանի օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովան պատմել է նոր մրցաշրջանին նախապատրաստվելու և պատասխանատվության այն ահռելի բեռան մասին, որ ծանրացել է իր ուսերին այդ խաղերից հետո: Մարզուհին, բնականաբար, պիտի ասեր, որ առաջիկա մրցումներում պատրաստվում է հաստատելու իր բարձր կարգը և դրա համար անում է հնարավոր ամեն ինչ: Մնում է միայն հասկանալ, թե այդ ամենին ինչ օժանդակող ու ինչ խոչընդոտող գործոններ կան:


Լարված մրցաշրջանից հետո մեծ հանդիսատեսին ներկայանալու առաջին առիթը եղավ հավաքականի սեպտեմբերյան հավաքը, որին մասնակցելու համար Կանադայից եկել էր և մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևան: Չասենք, թե երկուսի երբեմնի ընդհանրական մարզչի՝ Էթերի Տուտբերիձեի պատճառով ինչ հարաբերություններ են հաստատվել ոչ միայն երկու մարզուհիների, այլև երկյակն ամբողջացնող երրորդ կողմի՝ նույն Տուտբերիձեի միջև: Դրանք բարդ են, անասելիորեն բարդ: Սակայն սա թողնենք մի կողմ:


Սեպտեմբերյան հավաքին Զագիտովան լավ մարզավիճակով չներկայացավ: Դա մարզիկը վերագրեց նոր-նոր մեկնարկող մարզական տարվա բերած անխուսափ բարդություններին, սակայն փորձառու մասնագետների համար դժվար չէր տեսնել, որ արդեն իսկ օլիմպիադայի ժամանակ Զագիտովան սկսել է դժվարությամբ տիրապետել մարմնին:
Բանն այն է, որ գոյություն ունեն բնության անխուսափ օրինաչափություններ, որոնք հաշվի չառնել պարզապես հնարավոր չէ: Աղջիկը զարգացող օրգանիզմ է, այն այս ընթացքում աճել է ավելի քան տասը սանտիմետրով, ավելացրել է քաշը, իսկ այս ամենին պիտի հարմարվել: Դա դյուրին պրոցես չէ, և շատ մարզուհիներ են «վառվել» սրանում: Առանց մարզչի օգնության այս փորձությունը դժվար է անցել, սակայն Տուտբերիձեի լարված օրացույցում կարող է և Զագիտովայի համար տեղ չգտնվել, քանզի մարզչի ավելի երիտասարդ սաներն այնպիսի ֆանտաստիկ առաջընթաց են գրանցել, որ պարզապես ապշել կարելի է:


Դեռահաս օրգանիզմը ունակ է ցանկացած ֆիզիկական բեռնվածության, խելահեղ ցատկերի կատարման, մանավանդ որ դրանց բազան դրվում է այնպիսի վաղ տարիքում, որ օրգանիզմը չի էլ «հասկանում», թե վախն ինչ է: Նաև այս պատճառով են մասնագետները կարծում, որ կանանց մենասահքը պիտի ազատել դեռահասներից, սահմանել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասնակցության տարիքային շեմ, որ գեղասահքը հավատարիմ մնա բառի մեջ դրված իմաստին ու ոչ թե դառնա գերբարդ թռիչքներ անողների մրցակցություն:
Զագիտովային, բոլոր դեպքերում, ծանր փորձություն է սպասում, ու մինչև վերջ հասկանալի չէ, թե ինչ կլինի այս հրաշք աղջկա հետ: Սակայն փաստը մնում է փաստ, որ նա ձեռնոց է նետել բնությանը: Ասել է թե` օրգանիզմի օրինաչափ զարգացմանը: Ո՞վ կհաղթի, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ բոլոր կարգի խոսակցությունները ավելի շուտ ու ավելի շատ պարապ բան են հիշեցնում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ