Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արգելված հրավառությունը չի դադարում

Արգելված հրավառությունը չի դադարում
15.10.2018 | 01:36

Երեկոյան 23.00-ից հետո հնչող հրավառությունները շարունակում են մեր կյանքի անբաժան մասը կազմել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան հրահանգից հետո, ոստիկանները, ինչպես որ հարկն է, չեն զբաղվում այս հարցով, ու խնդիրը շարունակում է մտահոգիչ լինել նաև այսօր:

Գմփոց, թմփող, հարյ-հուրայ ու նման ձայնարկություններ կարելի է լսել հատկապես Երևանի տարբեր թաղամասում գտնվող ծննդատների մոտ, որտեղ ծնվող ամեն նորածնի հետ մի հերթական «համազարկ» է հնչում՝ անկախ, թե գիշերվա որ ժամն է:
Կարծում ենք՝ ոստիկաններն, առաջին հերթին, պետք է հենց ծննդատների մոտ հերթապահություն իրականացնեն, ապա անցնեն ռեստորանների ու սրճարանների կողքով: Կարիքը կա նաև նմանատիպ կարգազանցներին իրավական դաշտ հրավիրելու, ինչն էլ նախադեպ ու դաս կլինի մյուսներին, որ իրենց ուրախությունն այլոց հանգստի հաշվին չկազմակերպեն:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ