Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Շտապօգնության 200 նոր մեքենա Հայաստան է բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լևոն Ալթունյանի շնորհիվ

Շտապօգնության 200 նոր մեքենա Հայաստան է բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լևոն Ալթունյանի շնորհիվ
18.10.2018 | 11:00

Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Ժողովուրդ»-ը գրել է. «Ուշագրավն այն է, որ չինական կողմի հետ շտապօգնության մեքենաների մասով պայմանավորվածություն այս մարտին ձեռք է բերել առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը: Հենց նա է չինական կողմի հետ ստորագրել շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին տեխնիկական համաձայնագիրը: Բայց այս մասին որևէ հիշատակում չարվեց»:

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ