Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՃՇՀԱՀ-ում ամփոփվեց ճարտարապետական ֆակուլտետի մագիստրների միջև կայացած Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթը

ՃՇՀԱՀ-ում ամփոփվեց ճարտարապետական ֆակուլտետի մագիստրների միջև կայացած Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթը
23.10.2018 | 23:20

ՀՀ-ում Լիտվայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարին, Պատվավոր հյուպատոսին, «Պետրոս Ալոյան» հիմնադրամին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, Ճարտարապետների միության նախագահին, համալսարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ-ում լիտվական համայնքի ղեկավարին միավորել էր լիտվացի նշանավոր պարմաբան, արվեստագետ, ճարտարապետ Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակաբաշխությունը:


2018-ի հոկտեմբերի 23-ին ՃՇՀԱՀ-ում հանդիսավորությամբ ամփոփվեց ճարտարապետական ֆակուլտետի մագիստրների միջև կայացած Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթը՝ «Պատմաճարտարապետական ժառանգություն և վերականգնում» անվանակարգում ներկայացված նախագծային երեք աշխատանքները վերաբերել են Գյումրու պատմաճարտարապետական ժառանգությանը, դրա պահպանմանը և վերականգնմանը:Հինգ տարով նախատեսված այս ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան, Հայկ Ալոյան հիմնադրամի և ՃՇՀԱՀ-ի համագործակցության արդյունքում։


«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Բալտրուշայտիսի անվան այս մրցանակաբաշխությանը: Իմ գործընկեր նախկին դեսպան Էրիկաս Պետրիկասին շնորհակալ եմ մեր մեծանուն գիտնականի անունը այստեղ հավերժացնելու համար, ոչ միայն մրցույթի միջոցով այլ համալսարանի ներսում ստեղծված ստեղծագործական անկյունի: Հույս ունեմ, որ այս մրցույթի մրցանակակիրը կհետևի հետագայում պատմաճարտարապետական ժառանգություն պահպանման սկզբունքներին:»,- ողջունելով ներկաներին մրցանակաբաշխությանը ասաց ՀՀ-ում Լիտվայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Նիդա Դալմանտայտենը:


Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթային հանձնաժողովը ուսումնասիրելով մագիստրանտների կողմից ներկայացված մրցույթային երեք նախագծային աշխատանքները լավագույնն է ճանաչել Վարդգես Շահմենենդյանի ներկայացված նախագիծը:
«Մենք շատ բարձր եք գնահատում Յուրգիս Բալտրուշայտիսի գիտական ավանդը հայկական մշակույթի պրոպագանդայի գործում: Եվ այս մրցույթը ոչ միայն յուրօրինակ հարգանքի տուրք է մեծ մարդուն այլև փորձ այսօրվա սերնդին հաղորդակից անելու Բալտրուշայտիսի մտածողությանն ու հայացքներին: Եվ բոլորովին պատահական չէ, որ մեծանուն այս մարդու անվան մրցույթը հովանավորվում է հայ մեծանուն մարդու «Պետրոս Ալոյան» անվան հիմնադրամը»,- շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Լիտվայի դեսպանատնից, «Պետրոս Ալոյան» հիմնադրամից և նրա ընտանիքի անդամներ Հայկ և Աննա Ալոյաններից համագործակցության համար իր ելույքում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
«Պետրոս Ալոյան» հիմնադրամի հովանավորությամբ՝ հիմնադրամի նախագահ Հայկ Ալոյանը, ՀՀ-ում Լիտվայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Նիդա Դալմանտայտեն մրցույթի հաղթողին հանձնեց դրամական պարգև, որը համարժեք է մագիստրատուրայի կրթական մեկ տարվա ուսման վճարին:


Միջոցառմանը ներկա հյուրերը իրենց ելույթներում բարձր գնահատեցին համալսարանի ուսանողների կրթական մակարդակը, ինչը պայմանավորեցին դասախոսների աշխատանքի արդյունքով: Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթը ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրների համար իրականացվում է 2017-ից։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ