Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կերևա ով ինչ կշիռ ունի

Կերևա ով ինչ կշիռ ունի
01.11.2018 | 22:32

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն եկել է Հայաստան, որ հերթական անգամ վստահեցնի` նախորդ ԸՕ-ով էլ կարելի է ընտրություններ անել: «Ընտրությունները կարող են անցկացվել նաեւ գործող Ընտրական օրենսգրքով, խնդիր չկա, եթե ՀՀ ԱԺ-ն որոշել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չընդունել, ուրեմն՝ պետք է ընտրությունները կազմակերպել այս օրենսգրքով, թեեւ շատ փոփոխություններ մենք դրական էինք գնահատել»,- ասել է եվրապաշտոնյան` հընթացս արձանագրելով, որ ընտրությունից հետո ԱԺ-ն նորից կքննարկի ԸՕ այն բարեփոխումները:
Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը նախկին ԸՕ-ում ևս խնդիրներ չի տեսնում, բայց դրա բարեփոխման անհրաժեշտություն ընտրություններից հետո, այնուամենայնիվ, ակնկալում է: Սակայն այս անգամ ևս կրկին ընդգծում. «Կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության միջոցով դա տեղի ունենա»:


Ասել է, որքան էլ այս իշխանությունը ԸՕ-ի շուրջ քննարկումներում հայտարարում էր, որ կա կոնսեսուս, չնայած ՀՀԿ-ն դեմ էր, միևնույն է, դրա անհարժեշտությունը անգամ Վենետիկի հանձնաժողովում եմ կարևորում: Իսկ որ հնարավոր էր հասնել այն բանի, որ ՀՀԿ-ն էլ կողմ լիներ այդ ԸՕ-ին, հստակ է, որովհետև վերջիններս ոչ թե ԸՕ-ի նոր բարեփոխումներից էին դժգոհ, այլ շուտափույթ դրա ընդունումից: Ամեն դեպքում ԸՕ-ի որ տարբերակն էլ լինի, հասարակությունը կարող է ազատ քվեարկել, քանի որ գործող իշխանությունը վստահեցնում է, որ այլևս չի լինելու ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ:


Իսկ սա նշանակում է, որ ցանկացած արդյունք լինելու է հանրության իրական դիրքորոշումն այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ, սա թերևս ամենակարևորն է, որ բոլորն էլ իմանան, թե այս տարիներին իրականում ով` ինչ կշիռ ունի հասարակության շրջանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ