Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կոռուպցիոն նոր սկանդալ ֆուտբոլում

Կոռուպցիոն նոր սկանդալ ֆուտբոլում
04.11.2018 | 12:56

Football Leaks պորտալը հետաքննություն է հրապարակել, որն առնչվում է համաշխարհային ֆուտբոլին եւ վերաբերում է ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության անցկացման մասին ՖԻՖԱ որոշմանն ու եվրոպական մի քանի թոփ-ակումբների գործունեությանը: Պորտալը հրապարակել է մի քանի հարյուր փաստաթուղթ եվրոպական ֆուտբոլի ամենահարուստ ակումբներից մեկի՝ Պարի Սեն Ժերմենի վերաբերյալ: Ըստ փաստաթղթերի, ակումբը խախտել է ֆինանսական արդար խաղի կանոնները, օգտագործելով կատարցի սեփականատերերի փողերը, որ ակումբի հաշիվներին են փոխանցվել կեղծ հովանավորչական պայմանագրերի միջոցով: Պորտալի հրապարակումների համաձայն` ֆինանսական արդար խաղի կանոնների խախտում է թույլ տվել նաեւ Մանչեսթեր Սիթի անգլիական ֆուտբոլային ակումբը, որի սեփականատերերը Արաբական Էմիրություններից են: Ակումբներին այդ խախտումները «մարսելուն», ըստ պորտալի, օգնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, որն 2011-13-ին, եղել է ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղարը: Ինֆանտինոն մի քանի գաղտնի հանդիպում է ունեցել ակումբների ղեկավարների հետ, որոնց ընթացքում առաջարկել է նրանց խնդիրները լուծելու փոխզիջումային տարբերակներ, որոնց իրավունքը չի ունեցել: Պորտալի տվյալով, ՊՍԺ-ը 2011-13-ին Կատարի սպորտի նախարարության հետ հովանավորչական պայմանագրով ստացել է 215 միլիոն եվրո, թեեւ ՈՒԵՖԱ-ի անկախ փորձագետը դրա շուկայական արժեքը գնահատել է մոտ հարյուր անգամ փոքր՝ 2,8 միլիոն եվրո:
Ըստ Football Leaks-ի` Մանչեսթեր Սիթիի իրական վնասը նույն ժամանակահատվածում կազմել է 233 միլիոն եվրո, թեեւ ըստ ֆինանսական արդար խաղի կանոնի թույլատրելի առավելագույն շեմը 45 միլիոն եվրոն է: Ըստ հետաքննության, ակումբները ընդամենը պատժվել են 20 միլիոն եվրոյով, թեեւ պետք է զրկվեին եվրագավաթներում խաղալու հնարավորությունից:


Հետաքննության մաս է նաև ֆուտբոլի 2022-ի աշխարհի առաջնությունը, որ անցկացվելու է Կատարում: ՖԻՖԱ-ն կայացրեց աննախադեպ որոշում՝ անցկացնել ոչ թե ամռանը, ինչպես միշտ, այլ նոյեմբերին, քանի որ ամռանը Քաթարում մոտ 50 աստիճան տաքություն է: Ըստ Football Leaks պորտալի, 2010-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդիպել է Կատարի էմիր Թամիլ Ալ-Թամիմի հետ եւ նրան առաջարկել է գնել ՊՍԺ ակումբը, նաեւ Ֆրանսիայում բացել մարզական հեռուստաալիք` փոխարենն առաջարկելով ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության իրավունքը: Գործարքը պետք է ապահովեր այն ժամանակ ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին: Պլատինիին եւ ՖԻՖԱ նախկին նախագահ Բլատերին ՖԻՖԱ էթիկայի կոմիտեն հեռացրել է ֆուտբոլային գործունեությունից 8 տարով, կոռուպցիոն հետաքննության շրջանակում, 2015-ին: Կատարի էմիրը իսկապես ձեռք է բերել ՊՍԺ-ը, 2012-ին էլ Ֆրանսիայում բացվել է BeIN Sports հեռուստաալիքը` ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու ՖԻՖԱ որոշումից մեկուկես տարի անց: Որոշումը քննադատվել է Կատարում ամռանը չափազանց բարձր ջերմաստիճանի հիմքով, սակայն ՖԻՖԱ-ն մերժել է մեղադրանքները եւ կայացրել ձմեռային սեզոնին առաջնություն անցկացնելու աննախադեպ որոշումը:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ