Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որովհետև տգետ են

Որովհետև տգետ են
18.11.2018 | 12:20

6-րդ գումարման լուծարված խորհրդարանը շարունակում է գործել մինչև 7-րդի ընտրությունը և այս օրերին ընդունում է խայտառակ որոշումներ: Միակ պատճառը քաղաքական ուժերի միմյանց նկատմամբ անհաշտ վերաբերմունքն է և բոլոր հարցերի գերքաղաքականացումը Աժ արտահերթ ընտրություններից առաջ: Բայց կան հարցեր, որոնք իսկզբանե դուրս են այդ շահարկումներից ու չի կարելի իջեցնել մինչև քաղաքական գզվռտոցի մակարդակ, մինչդեռ հենց դա էլ արվեց Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու օրենքի նախագծի դեպքում: Օրինագիծը ներկայացրել էր ՀՀԿ-ն, հեղինակներն են` Միհրան Հակոբյանը, Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը: Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր: Սա նախևառաջ ՀՀԿ-ի հարգանքի բացակայությունն է իր կուսակցական գործընկերների նկատմամբ: Ցանկության դեպքում ամբողջ խմբակցությունը կարող էր գալ Աժ ու քվեարկել, բայց ՀՀԿ-ականները տարբեր` Վեհափառին չառնչվող պատճառներով, պարզապես Բաղրամյան 19 չեն գնում: ՀՀԿ-ին ոչնչով չզիջեցին մյուս խմբակցությունները: «Ելքի» անդամ Սասուն Միքայելյանը հաջորդ խորհրդարանին առաջարկեց նախագծին կողմ քվեարկած 28 պատգամավորներին հատուկ վերաբերմունքի արժանացնել: «Խորհուրդ կտայի հաջորդ նստաշրջանում այս 28 հոգուն դասել սրբերի դասերին»` հայտարարեց նա, ու դա բացահայտ ցինիզմ է, որ բխում է ոչ միայն արարողակարգային տգիտությունից, այլև` քաղաքական տհասությունից: Սասուն Միքայելյանը հայտարարում է, որ կաթողիկոսին ժողովրդից պաշտպանելու կարիք չի տեսնում: Տարօրինակ հայտարարություն էր` նախ կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելը հարգանքի դրսևորում է առ այն, որ պետությունը գիտակցում ու արտահայտում է իր վերաբերմունքը հովվապետի նկատմամբ: Բայց Հայաստանում դա ոչ գիտակցում, ոչ ընդունում են: Կա վարկաբեկված «ախրանա» ու «ախրանիկ» ընկալումը միայն, իսկ հասկացության բուն բովանդակությունն ու իմաստը ձևախեղված է: Երևի ԱԺ պատգամավորներին բախտ չի վիճակվել գոնե մեկ անգամ ականատես լինել` ինչպես են իրենց նստավայրերից դուրս գալիս ու թեկուզ հարևան փողոց գնում հովվապետերը այլ երկրներում: Օրինակ` հարևան Վրաստանում կամ իրենց չափազանց հոգեհարազատ մայր Ռուսիայում: Քանի՞ մեքենա ու մոտոցիկլ է ուղեկցում Իրակլի Երկրորդի կամ Կիրիլ պատրիարքի կորտեժին: Դա պետական արարողակարգ է, որ ոչ միայն անվտանգություն է ապահովում, այլև վկայում է պետության հարգանքը ինքն իր ու իր եկեղեցու նկատմամբ: Սասուն Միքայելյանի տրամաբանությամբ` ժողովրդից վարչապետին էլ պաշտպանելու հարկ չկա, ուրեմն ինչու՞ է նա թիկնազորով շրջում: Ումի՞ց է վախենում: Չի կարելի պետության առաջին դեմքերին վերաբերող հարցերի քննարկումները շրեշակի մակարդակի իջեցնել, առավելևս սեփական անգրագիտության ու կուսակցական պատերազմի շրջանակ մտցնել: Կուսակցությունները ժամանակի հետ գալիս-գնում են, իշխանությունները փոխվում են, իսկ եկեղեցին ու Վեհափառը կայուն մեծություն են, որ իրենց համարժեք հարգանքն ու վերաբերմունքը պիտի ստանան: Մերժելով օրինագիծը` ԱԺ պատգամավորները ընդամենը հավաստեցին, որ տգետ են ու չկամ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական անվտանգության տրամադրելու հարցի քննարկումը սկսվեց հունիսին «Նոր հայրապետ, նոր Հայաստան» նախաձեռնության անդամների ցույցերից հետո: Թե ինչ վերաբերմունք ունի նոր իշխանությունը եկեղեցուն, վկայեց Էջմիածնի ոստիկանության բացարձակ իներտությունը, երբ ցուցարարները գրավեցին վեհարանը: Որևէ, նույնիսկ Ճ դասի, երկրում ոստիկանությունն անհապաղ նրանց դուրս կնետեր Վեհարանից ու կձերբակալեր: Էջմիածնում բեմադրվում էր կեղծ ժողովրդավարության հերթական արարը` իբր ամեն ինչ կատարվում է ժողովրդի կամքով, իսկ «ժողովրդին» մարմնավորում էին բացահայտ աղանդավոր ու վարձավճարված անձինք` խնդիր ունենալով Հայ առաքելական եկեղեցու ու նրա հովվապետի վարկաբեկումը:


Պետությունը այդ օրերին բացակա էր երկրից, երբ սինլքորների խմբակը այս ու այն տեղ իբր հանրահավաքներ էր անում ու նույնիսկ հայտարարեց, որ Սուրբ Գեղարդն է վաճառվել: Նոր իշխանության իներտությունը արդեն դարձել էր ապապետական ու ապազգային խմբակի գործունեության աջակցություն, իրավիճակը փրկեցին Հայ առաքելական եկեղեցու ուխտավորները, որ աշխարհի տարբեր ծայրերից այդ օրերին սկսեցին այցելել Վեհափառին` իրենց զորակցությունը հայտնելու: Ճիշտ էր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, երբ ասում էր. «Մենք Վեհափառին պաշտպանում ենք սեռական և կրոնական փոքրամասնություններից, որոնք որ դրսից ֆինանսավորվում են և պայքարում են հայկական պետականության և հայ հավատքի դեմ», բայց իրավիճակի անհեթեթությունը հենց այդտեղ էր` նոր իշխանությունը կաթողիկոսի անձն ու եկեղեցու հեղինակությունը դարձրել է խաղալիք` հերթական մարտը ՀՀԿ-ի դեմ շահելու համար: Ու դա նույնպես ցինիզմ է, պետության ու պետական գործառույթների նկատմամբ արհամարհանք, եթե ոչ դավաճանություն:
7-րդ գումարման ԱԺ-ն պարտավոր է վերստին անդրադառնալ այս հարցին ու ուղղել սխալները: Հարցը վերաբերում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցուն, այլև Հայաստանի ազգային անվտանգությանը ու արժանապատվությանը, որի մասին բոլորը ճամարտակում են ու … հակառակ քայլերն են անում:

Դիտվել է՝ 2632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ