Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Զոռբայի գրպանը նորից լցվում է, բարիները գլուխը՝ մնում ծակ. «Դիպլիպիտոն» Ալավերդու թատրոնի բեմում է. լուսանկարներ

Զոռբայի գրպանը նորից լցվում է, բարիները գլուխը՝ մնում ծակ. «Դիպլիպիտոն» Ալավերդու թատրոնի բեմում է. լուսանկարներ
20.11.2018 | 21:59

Ալավերդու քաղաքային թատրոնում պրեմիերա է: Բեմում Աղասի Այվազյան «Դիպլիպիտո» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումն է: Բեմադրող ռեժիսորը Ալավերդու քաղաքային թատրոնի դերասան Հրաչյա Պապինյանն է:

1901 թվական, հունվարի 1: Փոխվում է տարին, փոխվում է դարը: Ինչ կլինի, ինչ կփոխվի մարդկային փոխհարաբերություններում նոր՝ 20-րդ դարի մեկնարկով: Սյուժետային գիծն այսպիսին է՝ Մեծահարուստ Թամամաովը, որ ժառանգներ չունի, հայտնագործում է, որ նոր դարի հետ ամեն ինչ պիտի փոխվի, որ ազգականները սուտ բան են, իր մահն են ուզում, ժառանգությանը տիրանալու համար: Վերջինս որոշում է օտար երկրից իր տուն բերել Կարամբոլին, քանի որ «օտարը հարազատից ավելի մոտ է»: Թամամովի չորս ազգակնները ներկայացման ամբողջ ընթացքում փորձում են դարձի բերել իրենց «խելքը կորցրած ազգականին»: Սկսվում են գործողությունները, սուր ծիծաղելի իրավիճակներով նախ փորձում են համոզել, հետո գործին խառնվում է «թատերային սպանությունը» հրացանի փոխարեն ցախավելով:

Ռեժիսորական մտահղացմամբ ներկայացումը սկսվում է հարսանիքով: Հարսը 20-րդ դարի սպասելիքների էյֆորիայով շպրտում է հարսի քողը և մտնում «Լամազովայի կոնտորան»: Ներկայացումը կարծես վարում են երկու կինտոները, որոնց երկխոսությունների միջոցով բացահայտվում է ներկայացման ասելիքը և ահա ավարտին հարսանիքի փեսան փորձում է ինքնասպանություն կատարել, բայց գլխավոր գործող անձինք մեծահարուստ Թամամավոի գլխավորությամբ փրկում են նրանց, պարզվում է, որ ոչ մի 20-րդ դար էլ չի փոխի մարդկային որակները, հարաբերությունները: Մարդը մարդ է մնում, էլի գողը սուրբ է ձևանում, խեղճին էլի խփում են, զոռբայի գրպանը նորից լցվում է, բարիները գլուխը՝ մնում ծակ: Սա է պիեսի հեղինակի ու ռեժիսորի մեկժամյա իրավիճակային քաոսի ավարտական եզրահանգումը՝ ծափերի ու ծիծաղի ուղեկցությամբ: Սրամիտ խոսք, անկանխատեսելի իրավիճակներ: Ալավերդցի դերասանները նաև երգում պարում են, ցուցադրում նաև աճպարարություն:

Նշենք, որ ներկայացումով թատրոնը գարնանը կմասնակցի Երևանում կայանալիք Այվազյանական փառատոնին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ




Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ