Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան․ Որևէ փոփոխություն չի լինի՝ առանց ժողովրդի համաձայնության

Նիկոլ Փաշինյան․ Որևէ փոփոխություն չի լինի՝ առանց ժողովրդի համաձայնության
20.11.2018 | 23:52

Այսօր ավելի քան երեք ժամ տևած ասուլիսի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձավ ՀԱՊԿ-ում ստեղված իրավիճակին, ՀԱՊԿ անդամ Բելառուսի հետ ունեցած վերջին օրերի լարված հարաբերություններին, այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։


«Բելառուսի նախագահը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին և ասում է՝ գիտեք, Աստանայում սենց էղավ, սենց էղավ, սենց խնդիր կա, սենց խնդիր կա․․․ Ես հարց եմ տալիս․ եղե՞լ է գոնե մի դեպք, որբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին, ասի՝ գիտեք ինչ, հիմա մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, էկել են, մեզնից զենք են ուզում, ուզում եմ Ձեզ տեղեկացնեմ, որ այ սենց քննարկում էղավ, իրանք էս զենքից են ուզում, էս գնով են ուզում, մենք էլ սենց մտածում ենք՝ տանք-չտանք: Եղե՞լ է նման իրավիճակ: Չի եղել: Իսկ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը: «Մենք խստորեն դատապարտում ենք Ադբեջանի և Բելառուսի միջև տեղի ունեցած զենքի վաճառքի գործարքը, որն ուղղված է Հայաստանի շահերի դեմ, - հայտարարեց Փաշինյանը: - ՀԱԿՊ-ում պետք է պարզ լինի, թե յուրաքանչյուր երկիր ինչ պարտավորություն ունի մյուսի նկատմամբ, երկրները ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության, և կազմակերպությունն ինչ պարտավորություն ունի երկրների նկատմամբ»։ Նիկոլ Փաշինյանը հիշեց նախկին իշխանություններին և նրանց հետ կոալիցիա կազմած ուժերին․ «Նախկին կոալիցիոն մեծ-մեծ բրդողները թող ասեն իրանք էս իրավիճակում ի՞նչ են արել: Ոչ մի բան էլ չեն արել, բերանները ջուր առած նստել են: Ու գիտե՞ք ինչի են բերանները ջուր առած նստել, որովհետև նրանք ոչ թե առաջնորդվել են Հայաստանի շահերով, այլ մտածել են՝ մի րոպե, ստեղ էսքան բիզնես ունենք, ստեղ էսքան բիզնես ունենք, ստեղ էնքան բիզնես ունենք․․․ Նոր իրավիճակը դրանում ա, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում ա մի մարդ, որը ոչ մի տեղ ոչ մի բիզնես չունի: Մենք հարց ենք տալիս՝ այդ զենքը, որը վաճառում եք մի մարդու, որը սպառնում է, որ Հայաստանի մայրաքաղաքը գրավելու է, դա ի՞նչ է նշանակում»:


Դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին գլխավոր քարտուղարի հարցը մնալու է Հայաստանի օրակարգում, բայց վարչապետի պաշտոնակարտարը հստակեցրեց, որ ՀԱՊԿ-ին առնչվող հարցերից սա ամենաէականը չէ, և կան ավելի ընդգրկուն հարցեր. «Էստեղ քննարկվում է Հայաստանի անվտանգությունը, էստեղ քննարկվում է Արցախի անվտանգությունը, և պետք է հստակ հասկանալ՝ այն, ինչը որ մենք համարում ենք անվտանգության համակարգ․․․ ի՞նչ ենք նկատի ունենում մենք, ի՞նչ ակնկալիքներ ունենք մենք այդ համակարգից և ինչի՞ է պատրաստ այդ համակարգը»:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ