Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Նոր կառավարության գլխավոր խնդիրը տնտեսական հեղափոխություն իրականացնելն է

Նիկոլ Փաշինյան. Նոր կառավարության գլխավոր խնդիրը տնտեսական հեղափոխություն իրականացնելն է
20.11.2018 | 23:53

Քաղաքական հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի խոսքով, կառավարության գլխավոր խնդիրը տնտեսական հեղափոխություն իրականացնելն է լինելու՝ նախկին իշխանությունների նման ոչ թե աղքատ լինելը, այլ աշխատանքը խրախուսելու ճանապարհով։ Տնտեսության ոլորտում իր վարչապետության կես տարվա ամենամեծ ձեռքբերումը Փաշինյանը համարում է մենաշնորհների վերացումը, ամենամեծ ձախողումը՝ հանքարդյունաբերության շուրջ ստեղված իրավիճակը. «Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում եմ Հայաստանից մենաշնորհների վերացումը, ինչը տասնյակ տարիներ, գործնականում Հայաստանի անկախության առաջին տարիներից համարվել է մեր տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը: Երկրորդը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը, որը էլի տասնյակ տարիներով և ընդհանրապես բոլոր մասնագետների պնդմամբ, տնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտ է: Ամենամեծ ձախողումը և պրոբլեմը համարում եմ այն, որ հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, որը ես, այնուամենայնիվ, համարում եմ, բխում է Հայաստանի ազգային շահերից, որոշակի նեգատիվ ֆոն ստեղծում է ներդրումային միջավայրի համար: Բայց ես համոզված եմ, որ ներդրումային այդ ֆոնը անպայման կվերականգնվի»:


Փաշինյանը չբացահայտեց, թե իր կաբինետի անդամներից ում աշխատանքից է գոհ եղել վերջին ամիսներին, ումից՝ դժգոհ, բայց նշեց, որ ընտրություններից հետո տեղի է ունենալու օպտիմալացում, 17 նախարարություն Հայաստանում չի լինելու․ «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել հինգով, դա արդեն հսկայական կադրային փոփոխություններ են նաև կառավարությունում»:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ