Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Որևէ փոփոխություն չի լինի՝ առանց ժողովրդի համաձայնության

Նիկոլ Փաշինյան. Որևէ փոփոխություն չի լինի՝ առանց ժողովրդի համաձայնության
20.11.2018 | 23:55

Անդրադառնալով աղմուկ բարձրացրած եկամուտները հայտարարագրելու կամ արտագնա աշխատողներին հարկելու նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նորից նշեց, որ դա ընդամենը գաղափար էր, որն անգամ թղթի վրա չէր շարադրվել, և իր կառավարությունը գնալու է քաղաքացիների հարկային բեռը թեթևացնելու, ոչ թե ավելացնելու ճանապարհով. «Մեր ընկալումն այն է, որ չի կարող որևէ փոփոխություն, հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի համաձայնության և քաջալերանքի և մանդատի»: Հարցին, թե որքան չարաշահված կամ յուրացված գումար է հեղափոխությունից հետո վերադարձվել բյուջե, Փաշինյանը պատասխանեց․ «Կան քրեական գործեր, և ես Ազգային ժողովում ասացի, որ այդ քրեական գործերը վերաբերում են մոտավորապես էս պահի դրությամբ 64 միլիարդ դրամի․ չարաշահումներ, յուրացումներ և այլն: Արդյո՞ք սա ամբողջն է: Ոչ, ամբողջը չէ: Ինչո՞ւ ամբողջը չէ, որովհետև ես արդեն ասացի, որ մեր քննչական մարմինները ունեն որոշակի հնարավորությունների սահմանափակում, և երբ որ այս քրեական գործերը կավարտվեն, կուղարկվեն դատարան, կգան նոր քրեական գործեր, որոնք նույնպես կքննվեն և կուղարկվեն դատարան»:


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պատրաստ է մասնակցել հեռաուստաբանավեճի՝ եթե մյուս ուժերի առաջին դեմքերը ևս մասնակցեն դրան:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ