Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հրանտ Բագրատյան. Մենք դեռ կենդանի ենք, պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո

Հրանտ Բագրատյան. Մենք դեռ կենդանի ենք, պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո
20.11.2018 | 23:58

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։


Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում 2019-ի առաջին կեսին։ Եթե անկում սկսվի դժվար կլինի վերականգնել։ Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը և/կամ նահանջող բանակը։ Սա պարզապես զգուշացում է։ Որոշ ոչ բանիմաց տնտեսագետներ ու պատմաբաններ մամուլում, դասագրքերում «մտքեր» են շաղ տալիս առ այն, որ 90-ականներին Հայաստանն ամենաշատ անկում ունեցող հանրապետությունն է եղել։ Չնայած իմ վարչապետության օրոք ընդհանուր առմամբ տնտեսական աճ է եղել, անկումը եղել է 1992-ին, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ կա ՀԲ տվյալների բազան։ Դրանից բխում է, որ 90-ականներին ամենաշատ տնտեսական անկումը եղել է Վրաստանում (72%), ապա Տաջիկստանում (71%), ապա Մոլդովայում (70%), Ուկրաինայում (69%), Ադրբեջանում (59%) և Ղրղզստանում (55%)։ Հայաստանում անկումը կազմել է 53% (հիմնականում 1992-ին)։ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ ունեցել 1994-ին՝ պատերազմի ժամանակ՝ 5,4%։ Այդ նույն 1994-ին Վրաստանն ունեցել է անկում -10%, իսկ Ադրբեջանը՝ -19,7%։ Հատկապես պատմաբաններին խորհուրդ կտայի նման անկապ մտքեր գրառելիս պատճաշ օգտվել վիճակագրական աղբյուրներից։ Մենք դեռ կենդանի ենք։ Պատմությունը կարող եք կեղծել մեզնից հետո», - գրել է Հրանտ Բագրատյանը

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ