Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Նրանք, ովքեր ասում են, թե հեղափոխությունն արեցին Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, պրիմիտիվ հարգանք չունեն սեփական ժողովրդի նկատմամբ

Նիկոլ Փաշինյան. Նրանք, ովքեր ասում են, թե հեղափոխությունն արեցին Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, պրիմիտիվ հարգանք չունեն սեփական ժողովրդի նկատմամբ
21.11.2018 | 00:00

Նրանք, ովքեր ասում են, թե հեղափոխությունն արեցին Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, պրիմիտիվ հարգանք չունեն սեփական ժողովրդի նկատմամբ` ասուլիսում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Շեշտադրումներ են արվում, ասում են՝ հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը։ Գիտեք, այսպիսի բան ասող մարդը պրիմիտիվ հարգանք չունի սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ, այսինքն՝ էն միլիոնավոր մարդիկ մարիոնետներ էին, հա՞, այսինքն՝ նրանք չեն հասկացե՞լ, թե իրենք ինչ են անում», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։ «Կամ էլ նրանք շատ տխուր են, որ հեղափոխություն է եղել և դրա արդյունքում դիակներ չեն եղել», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ