Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից

Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից
21.11.2018 | 00:02

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից, սակայն երբեմն հենց Արևմուտքն է իրենից հեռացնում Թուրքիային` գրում է BBC-ի թուրքական ծառայությունը: «Ես չեմ հասկանում այդ խոսակցությունների իմաստը: Որոշ երկրների հետ խնդիրներ ունենք, սակայն դրանք միայն Արևմուտքի երկրները չեն: Արևելյան երկրների հետ էլ ենք խնդիրներ ունենում: Փորձում ենք բանակցությունների միջոցով համատեղ լուծում տալ այդ խնդիրներին»,- ասել է Աքարը: Նա հավելել է, որ իր կարծիքով՝ Թուրքիայում արդարադատության համակարգը «միանշանակ անկախ է», իսկ թուրքական բանտերում գտնվող 100-ից ավելի լրագրողները, ըստ ՊՆ նախարարի, իրականում լրագրող չեն և լրագրության անվան տակ այլ գործունեություն են փորձել ծավալել երկրում:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ