Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը

Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը
21.11.2018 | 00:03

Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության` Բրյուսելում ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին` մեկնաբանելով համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը:


«Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: ՆԱՏՕ-ի հետ որևէ մրցակցություն չկա», - ասել է Մոգերինին: Նրա խոսքով՝ ԵՄ-ը եվրոպական բանակ չի կառուցում: «Մենք եվրոպական բանակ չենք կառուցում, մենք ներդրում ենք կատարում, որպեսզի անվտանգության առավել հուսալի, առավել ակտիվ «մատակարար» դառնանք տարածաշրջանում և աշխարհում», - հավելել է վերջինս:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ