Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրոպացի դիվանագետները փորձում են փրկել ԱՄՆ-ՌԴ միջուկային համաձայնագիրը

Եվրոպացի դիվանագետները փորձում են փրկել ԱՄՆ-ՌԴ միջուկային համաձայնագիրը
21.11.2018 | 12:41

Եվրոպայի պաշտոնական անձինք ձգտում են միջնորդ դառնալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև` հուսալով փրկել միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, որից դուրս գալ է սպառնում Դոնալդ Թրամփը` գրում է Ջուլիան Բորջերը The Guardian-ում: Բայց դիվանագետներն էլ վստահ չեն իրենց ջանքերի հաջողությանը: Թեպետ նրանք ունեն ԱՄՆ պետքարտուղարության ու Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը, բայց հանդիպել են Սպիտակ տան դիմադրությանը, հատկապես ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի: Պարզ չէ նաև` շահագրգռվա՞ծ է Մոսկվան նման պայմանավորվածությամբ: Համաձայնագրի բեկանումը ռուս զինվորականներին ազատություն է տալու փոքր ու միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների սահմանների մոտ և ազատ գործել Չինաստանի հետ: Վաշինգտոնի համար դժվար է ռազմական առավելություններ ստանալ համաձայնագիրը բեկանելուց, որովհետև պարզ չէ, թե ԱՄՆ-ի ո՞ր դաշնակից երկրներն են պատրաստ իրենց տարածքը տրամադրել ԱՄՆ հրթիռներին և դրանով թիրախ դառնալ: Եվրոպացի պաշտոնական դեմքերը խնդրել են իրենց ժամանակ տալ համաձայնագիրը փրկելու վերջին փորձի համար, որ համարում են Եվրոպայում սպառազինությունների վերահսկման առանցքային գործոն: Նրանք փորձել են համոզել ամերիկացիներին, որ համաձայնագրի լուծարումը ԱՄՆ-ի կողմից, առանց Ռուսաստանին վերջին շանսը տալու վերադառնալու համաձայնագրի կատարմանը, կարող է ավելի թուլացնել ԱՄՆ-ի գլոբալ աջակցությունը, իսկ Մոսկվային թույլ կտա իրենից հանել համաձայնագրի ձախողման պատասխանատվությունը: «ԱՄՆ վարչակարգը պետք է իր հետ վերցնի եվրոպացիներին,-ասել է անանուն եվրոպացի դիվանագետը:-Կարևոր է, որ համաձայնագրի ձախողման դեպքում բոլորին պարզ դառնա, որ մեղավորը ռուսական կողմն է: Կարծում եմ` վարչակազմը դա հասկանում է»: ԱՄՆ-ը 4 տարի մեղադրում է Ռուսաստանին համաձայնագիրը խախտելու մեջ: Ռուսաստանը հերքում է, որ իր նոր հրթիռները խախտում են համաձայնագիրը և մեղադրում է ԱՄՆ-ին համաձայնագիրը խախտելու մեջ` հիշեցնելով, որ Ռումինիայում ու Լեհաստանում տեղակայված ցամաքային հակաօդային պաշտպանության Aegis համակարգերը կարող են օգտագործվել հարձակողական թևավոր հրթիռների արձակման համար: Ռուսաստանը դեռ չի համաձայնել իր նոր հրթիռներին ծանոթանալ և որևէ փոխզիջում չի առաջարկել Aegis-ի վերաբերյալ: ԱՄՆ-ը նույնպես փոխզիջման չի գնում: Համաձայնագրի շուրջ ռուս-ամերիկյան վերջին խորհրդակցությունների ժամանակ` հունիսին, սպառազինությունների վերահսկողության գծով ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Օրդուեյը փոխանցեց ԱՄՆ պահանջը, որ Ռուսաստանը սառեցնի իր նոր հրթիռների տեղակայումը: Բանակցությունների ընթացքին տեղյակ աղբյուրներից մեկը նշել է, որ Օրդուեյի պահանջներից մեկն էլ նա էր, որ Մոսկվան ընդունի համաձայնագիրը խախտելը (նման պահանջը Մոսկվան հաստատ կմերժեր):
Ջուլիան Բորջեր, The Guardian


Հ.Գ. Եվրոպացիների համար լավագույն տարբերակը ժամանակը ձգելն է` մինչև 2020, երբ լրանում է Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետը: Գուցե երկրորդ ժամկետ նա չվերընտրվի, իսկ ԱՄՆ-ը հաջորդ նախագահը իր բոլոր նախորդների կնքած համաձայնագրերը չեղարկելու խաղը չխաղա: Պուտինի հետ չարժի հույսեր կապել` նա արդեն հայտարարել է, որ համարժեք պատասխան կլինի ԱՄՆ-ին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ