Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
30.11.2018 | 00:44

...թե ընտրությունները մարզերում անցնում են տոտալ ճնշումների պայմաններում, ինչը չի եղել ոչ մի իշխանության ժամանակ։ Ճնշումներն ահավոր են հատկապես ՀՀԿ-ականների նկատմամբ. քչից-շատից ՀՀԿ-ի համակիր կասկածվող գյուղապետերի նկատմամբ գործեր հարուցելու մտայնությունն ահագնացել է, իսկ նրանց, ում չեն կարող ներքաշել նման գործընթացների մեջ, օրենքով վախեցնել, առաջարկում են տոմս գնել, առժամանակ՝ մինչև ընտրությունների ավարտը հեռանալ Հայաստանից, ընտրություններից հետո վերադառնալ։ Իշխանությունների այս գործելաոճը, ասում են, լուրջ հակազդեցություն է ծնել մարզերում՝ խուլ հակակրանք առաջացնելով օրվա իշխանությունների հանդեպ։

Դիտվել է՝ 13267

Մեկնաբանություններ