Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.12.2018 | 00:02

Խրա՛տ ձեռք բերեք և ոչ թե արծաթ, գիտություն, քան թե ընտիր ոսկի։ Իմաստությունը լավ է անգին քարերից, և թանկարժեք ոչ մի բան չի հավասարվի նրան։ Ես` իմաստությունս, բնակվեցի խորագիտության մեջ, և միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտությունը։ Տիրոջ հանդեպ զգացված երկյուղն ատում է անիրավությունը, թշնամանքն ու հպարտությունը և չարի ճանապարհը։ Իմն է խորհուրդը, իմն է զգուշությունը, իմն են հանճարը և զորությունը։ Թագավորներն ինձնով են թագավորում, և հզորները` օրինադրում արդարությունը։


Առակներ 8. 10-15

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ