«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան հարցի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան հարցի մասին
19.12.2018 | 23:03

Արցախի հարցում նոր բան չկա, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում այս մասով հնչող հայտարարություններին, մասնավորապես, Արդբեջանի ԱԳ նախարարի դիտարկմանը, թե Երևանն ու Բաքուն փոխըմբռնման են հասել:


«Ակտիվությունն այնքանով է, ինչքանով դուք տեսնում եք, և այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր», - ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը՝ Փաշինյանը նշեց, որ Կասպրշիկի այցերը նորություն չեն, ու դրանց մի մասը չեն էլ լուսաբանվել նախկինում, քանի որ խիստ աշխատանքային բնույթ են կրել՝ ընդգծելով, որ ինքը հանձնարարել է լուսաբանել բոլոր շփումները: «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել», - ասաց նա՝ ընդգծելով. «ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:

Հարցին` Հայաստանի համար Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները առաջնահե՞րթ են ու պնդելու՞ է, որ կատարվեն, Փաշինյանն ասաց. «Ամբողջ խնդիրն այն է, որ հենց սկզբից Ադրբեջանը պնդել է, թե նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգեր են, որոնք տեղի են ունեցել համանախագահների ներկայությամբ: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես և մեր կառավարությունը պաշտոնական բանակցային որևէ պրոցեսի չենք մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»:

Դիտվել է՝ 2693

Մեկնաբանություններ