«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Միայն Քրիստոսի՝ Սիրո Հովվի միջոցով է կարելի ճշմարիտ տարբերակել սերն ու ցանկությունը, այսինքն՝ Աստծունը և սատանայի գայթակղածը

Միայն Քրիստոսի՝ Սիրո Հովվի միջոցով է կարելի ճշմարիտ տարբերակել սերն ու ցանկությունը, այսինքն՝ Աստծունը և սատանայի գայթակղածը
11.01.2019 | 00:49

Սույն հրապարակումը նպատակ ունի հստակեցնելու, թե որքան կարևոր է այսօր առողջ օրենքը մարդու գոյության համար: Որովհետև, եթե մարդու գերագույն գոյության հիմքը, նպատակը, սնունդն ու շարժիչ ուժը աստվածային սերն է, սերը, որն իմաստության այնպիսի աղբյուր է, որի առջև ցածր ու նսեմ են ամեն-ամեն ինչ, ապա, երբ այդ սերը սատանան մարդուն խաբելով ապականում է, սպանում և կամ չարության պատճառով սառչում է կամ սակավանում, այդժամ առավել անհրաժեշտ են դառնում աստվածաշնչյան գիտությունը, օրենքն ու կարգապահությունը՝ եկեղեցական կարգերը՝ դրանցով ապաշխարելով կրկին ճշմարիտ, սուրբ Սիրո մեջ վերադառնալու համար: Հակառակի պես էլ` մարդու այսաշխարհային կյանքը խիստ կարճ է, և դժվար է դառնում տատանվողների վիճակը:
Վերջերս հեռուստաեթերից մի ծերունի պատմում էր, որ հանդիպել է այլմոլորակայինների, որոնք պնդել են, թե «մարդը մեղքի պատճառով երկիր է արտաքսվել մեկ այլ մոլորակից (երկնային բնակավայրից)»:
Ծերունու վկայությունն արդյո՞ք ճշմարտության հատիկ ունի։ Ի դեպ, նկատենք, որ նման վկայությունները մեկը կամ երկուսը չեն։ Բազմաթիվ են: Աստծո սիրո մեջ լիարժեք չմնալու պատճառով արարածների աստվածանման տեսակը, որին մենք մարդ ենք անվանում, արտաքսվեց երկիր:
Տեղին է փաստել, որ Ծննդոց գիրքը կոդավորված ըմբռնումներով է գրված և սոսկ այնքան, որ ընդհանուր ըմբռնումներով ողջ Հին Կտակարանի հետ միասին մարդը վերջապես գտնի Նորը՝ իր անհատական Փրկչին՝ Քրիստոսին:
Արդյո՞ք Աստված չկամեցավ, որ մեր անկման մասին ավելին իմանանք: Կամեցա՛վ: Քանի որ Սերը ոչ մի անպատասխան հարց չի թողնում և Քրիստոսի միջոցով տվեց բոլոր հարցերի պատասխանները, որ յուրաքանչյուրին լսելի է այնքան, որքան այդ մարդն ունակ է տանել: Եվ ահա շատերի մոտ հարց է առաջանում գայթակղության ծառի մասին:


Ինձ համար ծերունու պատմածի մեջ մեծ ճշմարտություն կար, քանի որ Ադամն արդեն ազատ չէր օրենքից, երբ ստեղծվեց, իսկ սերը վեր է օրենքից: ՈՒրեմն ինչ-որ բանով Ադամն արդեն հաստատուն չէր, որ երկրի վրա առաջ գալով, այնուամենայնիվ մեկ օրենք ուներ: Եվ որը պահելով էր միայն, որ կարող էր կենդանի մնալ: Եվ այդ օրենքը «Բարու և չարի գիտության ծառից չճաշակելն էր և եթե ճաշակեր՝ պիտի մեռներ»: Առաքյալն ասում է՝ օրենքը մեղքը ի հայտ անելու համար է: ՈՒրեմն Ադամի մեջ արդեն մեղքը կար: Եթե Ադամն ու Եվան արդեն մեղք չունենային մինչև հիմնական, մեզ հայտնի մեղանչելը՝ արգելված պտղի ճաշակելը, այդ մեկ օրենքն էլ չէին ունենա, որովհետև Սերն Իր կատարելության մեջ օրենք չունի: Եթե չարն արդեն կար, ուրեմն՝ մեղքը ևս արդեն կար: Այսինքն թե՝ Բարու և Չարի հարցում Ադամն ու Եվան, ցավոք, արդեն մեղանչած էին, այդ պատճառով էլ արդեն մեկ օրենք ունեին: Եվ թե գայթակղության ծառի գոյությունն էր թվում անհրաժեշտ, որ անկման խութ էր, որպեսզի կարողանային հաղթել գայթակղությանը, որին մեկ անգամ արդեն խաբվել էին ոչ մեր մոլորակում: Եվ գայթակղության ծառն էլ չարի ձեռքի գործն էր, որպես Ադամին և Եվային որսալու խայծ, վկայում է Հովհաննես առաքյալն իր պարականոնում: Եվ երբ չարն արդեն կար, մեղանչման պատճառով մեկ օրենք արդեն կար, այդ էլ նշանակում է, որ Ծննդոց Գիրքը դեռ սկիզբը չէր արարածների կյանքի:


Քանի որ Աստծուց է կյանքը, իսկ Աստծուց անհնար է, որ չարը ծագեր, չարը, որը նույնպես գոյություն է, սակայն Աստծո Կյանքի տիրույթներում ժամանակավոր-մեքենայական գոյություն, քանի որ սկզբում չի եղել և վերջում ևս անհնար է, որ լինի, ինչպես որ գրվածքն է վկայում, թե՝ Լույսի մեջ անհնար է, որ խավար լինի:
Այս հարցերին առավել ճշտորոշ պատասխան Աստված տալիս է Հովհաննես առաքյալի «Գաղտնիքների գրքով» (պարականոն) և նաև ընդհանրական Ավետարանով. «Իմ հոր տանը (տիեզերքը նկատի ունի) բազում բնակավայրեր կան», հայտարարում է Հիսուս (Հովհաննեսի Ավետարանից մեջբերեցինք): Եվ ինչպես Հայտնության Գիրքն է ասում. «Երկնքում (ասել է` երկնային բնակավայրերում) պատերազմ եղավ և սատանային պարտության մատնելով նետեցին երկիր»: Այսինքն թե՝ միայն երկիրը չէ արարածների ապրելատեղը: Այսինքն թե, երկրի բնակիչները, ինչպես երկնայինները պարտավոր են Աստծո պատվիրաններով և օրենքներով, Քրիստոսի հավատով, Քրիստոսի Խաչելության Հաղթանակով, Քրիստոսի հետ՝ սատանայի դեմ պատերազմել, նրան հաղթել և նետել դժոխք: Հովհաննեսի «Գաղտնիքների Գրքից» (նախորդ մեր մեկնությունները այնտեղից էին ընթերցված) տեղեկանում ենք, որ մինչև երկրի վրա Ադամի ստեղծումը՝ մեկ այլ էոնում (ստեղծված արարածների բնակավայր) պոռնկության ծանր հանցանք գործվեց, որից ծնվեց չարը և որպեսզի հանցանքի պիղծ սերմը մյուսներին չապականեր, այլ ապաշխարություն և մաքրում գտներ, անհրաժեշտ եղավ երկրի առանձնացված գործոնը: Եվ ըստ այս վկայության՝ մարդկանց որսալու գայթակղության ծառի հեղինակը չարն էր, իսկ պատվեր (օրենք) տվողը, թե՝ այդ ծառից չուտեք, Աստված էր, որ իր սիրելիներին հանձնարարեց ընդամենը մեկ օրենք, որով մարդը կկարողանար առանց մահվան, առանց չարի ապրել և իր մեկ ունեցած արատին (գայթակղությանը) հաղթեր այդ մեկ օրենքով: ՈՒրեմն Ադամի ու Եվայի ժամանակ թե չարը կար և թե օրենքը, թեկուզ և մեկ պատվիրանով: Եվ մարդն ստեղծվեց չարի վերացման, տիեզերքից նրա սերմանած արատի մաքրման համար: ՈՒրեմն մարդու գործոնն իր դարձով՝ ողջ տիեզերքի սրբության համար էր կարևոր, որպեսզի երկրի գործոնով գայթակղությանը վերջ գտներ ողջ տիեզերքում: Եվ իր այդ անփոխարինելի դերով մարդն անվանվում է նաև Աստծո որդի, որպիսին անգամ հրեշտակները չեն անվանվում: Ահա թե որքան է կարևորվում երկրի գործոնը:


Աստծո մարդը Աստծո սիրելին է. «Եթե մենք պատվիրանապահությամբ մնում ենք Աստծո կամքի և սրբության մեջ, սիրո, միմյանց սիրելու մեջ այնքան, որ Աստծո Հոգին մեզանից չզզվի»: Որովհետև Աստծո Հոգին սատանայից զզվելով մեզանից ևս զզվում է, երբ մեր մեջ տեղի ենք տալիս սատանայի ապականություններին, խարդախ անօրենություններին, ուրիշների հոգևոր և նյութական ունեցվածքին աչք տնկելուն` խարդավանքի, հալածանքի, գողության և սպանության միջոցով դրանց տիրանալուն: Այսինքն, սատանայից է, երբ մարդու մարմնավորն է կարևորվում և ոչ մարդ-հոգևորը: Մարդ-հոգևորին Աստված է առաջնորդում, մարդ-մարմնի կամքը կատարել որոնողներին` սատանան: Այդժամ Աստված իր երեսը մարմնասեր մարդկանցից, նրանց անսրբություններից շուռ է տալիս, և նրանք հայտնվում են սատանային հատկացված պատիժների տակ կամ, եթե ժողովրդով են մոլորվում, ապա բնության մեծամեծ աղետների, զանգվածային կոտորումների, այլևայլ մեծամեծ փորձությունների:
Ճշմարիտ որ տիեզերական գործոն է Աստծո մարդու գործոնը: Սակայն ահա չարի գայթակղությամբ անգամ դրախտում մեղք գործվեց (ըստ գաղտնիքների Գրքի` սատանան հափշտակեց Ադամի կնոջը՝ Եվային, և նրանից երեխաներ ունենալուց հետո միայն Եվային վերադարձրեց իր ամուսնուն, և այդ էր խնձորը ուտելու կոդավորված տեղեկատվությունը, որ կարդում ենք Ծննդոց Գրքում):


Ըստ «Գաղտնիքների Գրքի» տեղեկատվության, Հիսուս Հովաննեսին գայթակղության ծառի մասին ասում է, թե դրա պտուղն իսկ թույն էր: Եվ սերնդեսերունդ չարով մեղքերը բազմապատկվեցին, և մարդու գոյատևելու համար Աստված մեկ օրենքին ավելացրեց հարյուրավոր օրենքներ էլ, ըստ սատանայի ներշնչած նորանոր հանցանքների դեմն առնելու համար և նրա որդիների և Ադամի որդիների խառնակումների պատճառով օրենքները բազմապատկեց, որպեսզի մարդը գոյատևեր: Որքան մեղքը բազմանում էր, Աստծո սերը ամեն մեղքի դեմ նոր օրենք էր տալիս, որպեսզի մարդը օրենքով հաղթեր մեղքին ու մահվանը: Ինչպես տեսնում ենք՝ Աստված Սեր է և անսահման Սեր: Մարդուն, ուրեմն այնքան չափի օրենք է անհրաժեշտ, որքան նա հեռու է մնում Աստվածային Սիրուց: ՈՒրեմն, երբ որպես թե մարդկայնորեն «նեղանում ենք Աստծուց» այս կամ այն հարցի մեջ սխալ կարծելով Նրան, մեծապես անկման մեջ ենք հայտնվում, որովհետև դատում ենք մեր տգիտությամբ: Եվ նրանք են սովորաբար Աստծուն «դատում», ովքեր բռնված են սատանայի խաբեություններից և մարմնի ցանկականն են փնտրում: Որովհետև կամ Աստծո սիրո մեջ պիտի լինես՝ Նրա պատվիրանները լիահույս պահելով և կամ այդ սիրուց դուրս՝ սատանայից առաջացող ապականությունների, նրան հատկացված պատիժների տակ, թե այս կյանքում և թե այն, արդեն նաև դժոխքում:


Կարծում եմ` իմացաբանական այս նախաբանը կարող է հիմք դառնալ պոռնկության և շնության վատթարության, մեծ վնասների և դրանց դատաստանների մասին մեր խոսքի համար: Որովհետև այդ մեղքը, ինչպես խոսքն է ասել, մայրը եղավ բոլոր մեղքերի և դրանց չար հետևանքների: Անգամ համաշխարհային ջրհեղեղը պոռնկության պատճառով եղավ, վկայում է Ղազար Փարպեցին: ՈՒրեմն, բազմաթիվ մեղքերի սկզբնական սայթաքման տեղն է պոռնկությունը, նաև՝ շնությունը: Նման դեպքերում սատանան խարդախելով միանում, հմայում և խաբում է մարդուն, ինչպես Եվային և Ադամին, ներքաշելով նրան իր՝ Սատանայի համար պատրաստված պատիժների մեջ, այդպես կործանելով ժողովուրդներ և արքայական ավանդույթներ:
Կինն իսկ սեր է, կյանք տվող, սերունդ շարունակող և ոչ թե ցանկության առարկա: Իսկ ըստ սատանայի՝ միայն ցանկության, ապականման առարկա է: Եվ կնոջ սերը հոգևոր է: Այդ է պատճառը, որ Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նա, ով կնոջը նայում է նրան ցանկանալով իր սրտում՝ արդեն շնանում է նրա հետ: Եվ քեզ համար լավ է քեզ գայթակղող աչքդ հանես, քան թե (շնանալուդ համար) մատնվես դժոխքի կրակին, կրակ, որ երբևէ չի մարում և սատանայի ու նրա կամքը կատարողների համար է պատրաստված»:
Սակայն ինչպե՞ս տարբերել սերը ցանկությունից, շնությունից: Նա, որ սիրում է՝ Աստծուց է, նա, ով ցանկանում է՝ չարից, պարզաբանում է Հովհաննես առաքյալը: «Ոչ թե Աստծուց խնդրում եք արժանանալ, այլ ցանկանում եք ունենալ, այդ բանի համար սպանում եք... որ ձեր (թալանածն ու խլածը) մաշեցնեք, սպառեք ձեր ցանկությունների մեջ»,- ասում է առաքյալը: Այս է ճանաչման Բանալին: Սերը Աստծուց է, ցանկությունը՝ սատանայից: Այս ևս ճանաչման բանալի է:


Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ միայն Քրիստոսի՝ Սիրո Հովվի միջոցով կարող է մարդը ճշմարիտ տարբերակել սերն ու ցանկությունը, այսինքն՝ Աստծունը և սատանայի գայթակղածը: «Սուրբ է ամուսնական անկողին,- ասում է Պողոս առաքյալը,- սակայն Տերը պիտի դատի շնացողներին»: Տխուր են մեզ համար ճանաչողության որոշ հարցեր, մանավանդ, շատերս հարաբերվելով մարմնի ցանկականի խայթոցներին, թունավորված` հետ ենք ցատկել մերժելով` մեր մարմնականը գերադասել: Երբ հասկանում ենք, որ մարդը դրախտում արդեն բացիլակիր էր, քանի որ մեկ օրենքով անգամ անկարող եղավ դրախտում չգայթակղվել ու այդ մեկ օրենքը պահելով ապրել, ապա այս բացիլակրությունը պատճառ է, որ ընդունենք թե՝ մենք դյուրությամբ կարող ենք գայթակղվել, եթե ճշմարիտ քրիստոնյաներ չլինենք, «եթե թույլ չտանք, որ ճշմարիտ Քրիստոս, ոչ թե ինչ-որ օտար ոմն, ապրի մեր մեջ» մեր ներքին, հավաստի համաձայնությամբ: Որովհետև չարին միայն գիտենք որ Աստված Որդին հաղթեց և չգայթակղվեց նրա ոչ մի փորձությունից և Իր հաղթող զորությունը տվեց յուրաքանչյուր մեկին, ով իր մեջ ընդունում է Աստված Որդի Հիսուսին՝ Նրա Խոսքով և Պատվիրաններով (խրատ ուսուցումներով):


Այսօր գայթակղության հարցերը աշխարհում ավելի մեծ են։ Ասել է` սատանան իր վերջին ուժերով, իրենից խաբվածների միջոցով, ապականման իր զենքով՝ ցանկության մեղքով, ելել է պատերազմի ավելի լայնածավալ չափերով: Արատավոր խղճմտանքով մարդիկ պոռնոֆիլմերով, պոռնոգրքերով ապականում են աշխարհն ավելի, մոլորեցնում նրանց, որ սիրո հետևից կարող էին գնալ: Այս բաների դեմ ընտիր դատավորներով, ավելի ստույգ՝ Աստվածային իմաստություն ունեցող դատավորներով և իշխանական ազնվական համակարգով կարելի է պայքարել և ընտիր պայքարել` հանուն ժողովրդի սրբման և կատարելացման: Եթե ոչ ինչի՞ նման է թույլ տալ պոռնոֆիլմերը, որ հեռուստացույցի միջոցով գայթակղության քար են դառնում ոչ միայն երիտասարդության, այլ անգամ շատ հասակավոր մարդկանց համար: Եթե անտարբեր ենք այս հարցերը կարգավորելու, այսինքն գայթակղության դեմ պատերազմելու համար, մի՞թե մասնակից չենք դառնում բոլոր նրանց չար գործերին, ովքեր սատանայի մղած մարմնի գործերն են իրականացնում` սիրո փոխարեն մարմնի ցանկականի բավարարումն ու մոլին քարոզելով, որովհետև անտարբերությունն էլ է մեղք, երբ մեր երկրում, մեր զավակներին և մեր հարազատներին մոլորեցնում են մեր աչքերի առաջ:
Եթե որևէ բան չենք կարող անել, ապա գոնե մտքով, բանականությամբ դեմ լինենք և ոչ թե անտարբեր մնանք: Եթե որևէ բան չենք կարողանում անել, ապա ինքներս դուրս գանք նման ապականությունների միջից: Ինքներս մեր ներսում մերժենք ապականությունն իբրև արժեք համարելու փորձերը: Տա Աստված, որ մեզանում բարձրանան խիզախ դատավորներ՝ նման գայթակղությունը մեր երկրում վերացնելու, ապա մեր երկրից դուրս հալածելու համար: Մեր ժողովուրդն ի վիճակի է նման հաղթանակների:


Ըստ սուրբ Գրքի` պոռնկությունը և շնությունը սատանայի բարձրացրած այն գազանն է, որ փորձում է կապկել, հմայություններով նմանակել սիրուն, որս անելու հոգի կորցնելու և սպանդի համար, բայց հակառակ ու թշնամի է սիրուն, հակառակ է ընտանիքին, հակառակ է հայրենիքին, հակառակ է հրաշալի, ազնվական և քրիստոսահոտ զավակներ ունենալուն: Հայրենասիրություն ասածդ նախ հայրենիքիդ մեջ եղած գայթակղությունները վերացնելն է կամ գոնե դրանց ընդդիմելը, և արդեն հանցանքի վերածված գայթակղությունները դատել-էտելը: Անգամ բանակների հաղթականությունը, խրատում է մեզ Սուրբ Գիրքը, պոռնկությունից և շնությունից մաքուր և սուրբ լինելու մեջ առաջին, հիմնական, անհրաժեշտ գործոնով է կայանում:
Պատահական չէ, որ Մխիթար Գոշի Դատաստանագրքում որևէ հանցանքի մասին այնքան շատ թվով դատաստաններ չկան, քան շնության հանցանքի, քանի որ ազգ ու ժողովրդի ազնվականությունը բարձրանում է այնքան, որքան այս հանցանքից ազգը մաքուր է և սուրբ: Բերենք Գոշի Դատաստանագրքից մի քանի նման դատաստանների օրինակներ.


ՇՆԱՑՈՂ ԱՅՐ ԵՎ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
Եթե մեկի կինը շնանա, նրա այրը թող նրան արձակի և այլ կին առնի: Սակայն եթե ամուսնուն հաճո լինի, թող միասին բնակվեն, այս է բարին, քանի որ պարտավոր է իր կնոջ համար:
Եվ թողնելիս, ինչքերը վերադարձնի համաձայն իններորդ կանոնի, որպես որ գրեցինք՝ ատելության պատճառով բաժանման մասին:


ՇՆԱՑՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երբ որևէ մեկը շնանա մի կնոջ հետ, որն այր ունի, եթե կնոջ կամքով էր կամ տղամարդու լրբությամբ, ըստ օրենքների՝ մահվան են արժանի: Եվ դատավորներից ոմանք այսպիսիների ձեռքը և մարմնի ծածուկն են հատում:
Իսկ կարգն արվագետների և անասնապիղծերի այս է. երբ դատաստան լինի, նրանք նաև տուգանքներ տան, այսինքն բավական չհամարել խրատներն ու հանդիմանությունները: (Խրատել- նշանակում է մահապատժի փոխարեն հատել հանցավորի մարմնի այս կամ այն անդամը, ինչպես Հիսուս է պատվիրում Լեռան Քարոզում. «...եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է՝ կտրի՛ր այն ու դեն գցիր քեզնից, որովհետև ավելի լավ է քո անդամներից մեկը կորչի, քան թե ամբողջ մարմնով ընկնես գեհեն...»: Այս դեպքում, հանցավորը ոչ թե ինքնադատաստանով է այդ անում, ինչպես կանեին մեր Տիրոջ՝ Քրիստոսի հետևորդները, այլ կատարվում է սուրբգրայինը որպես արդեն արդար դատաստան և օրենք իրականացնելով՝ ոչ քրիստոնյաների համար: Ըստ օրենքի` շնության պարագայում հատում էին տղամարդու առնանդամը և կտրում կնոջ քիթը):
Եթե այլազգի հանդիպի այս գործերով, որ գործել է քրիստոնյա կնոջ հետ, հատեն նրա մարմնի ծածուկը և կնոջն էլ խրատեն՝ կտրելով նրա քիթը:
Իսկ եթե քրիստոնյա տղամարդը այրի կնոջը խաբի և նրան պղծի, ապա կամ նրան կին առնի, երբ շնացող մարդը այլ կին չունենա (իսկ թե ունի) կնոջը տա հարյուր դրամ արծաթ: Իսկ եթե խաբող այրը մեծատուն լինի և կինն էլ, տուգանքն ավելացվի:


ՊՈՌՆԻԿ ԿՆՈՋՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եթե մեկն իր կնոջն արձակի պոռնկության պատճառով և կամ այլ չարագործության, որի մասին ոչ միայն այրը, այլև ուրիշ շատերն են վկայում, թող արձակի կնոջը, կանոններով այդ ընդունելի է... և եթե կամենա՝ կին առնի, իսկ կինն այլ այր իշխանություն չունենա առնել, քանի դեռ նրա այրը կենդանի է (Նիոկեսարիայի կանոններ):
Եվ այս, թեպետ գրված է մեզ համար դատաստան անելու, երկրորդեցինք, որովհետև ոչ միայն պոռնկության պատճառով, այլև այլ չար գործերի համար էլ է հրամայվում կնոջը թողնել, ինչպես կախարդության, թույն տալու և նման այդպիսի դեպքերի...»
Որպես ամփոփում այս խոսքի ասենք, թե որքան պարզ է կյանքի բանալին, որ ճշմարիտ սերն է, իսկ սատանայինը ցանկությունն է, որ կապկում է սիրուն և պատճառ է ամենայն հանցանքի, ամենայն ագահության և ամենայն դժբախտության: Սակայն ճշմարիտ սերը ճանաչելու համար մեզ անհրաժեշտ է նորից ծնվել... Ծնվել, ըստ Քրիստոսի Ավետարանի, Աստվածային մկրտությամբ դառնալով քրիստոնյաներ, հավատարիմներ և Աստծո որդիներ՝ փոքր եղբայրները մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսության մեկնաբան

Հ.Գ. Եվ եթե շնության ու պոռնկության հանցանքներն են այսքան ահավոր, ապա անամոթություն է դրանցից ավելի կատաղին՝ միջազգային գերպիղծերի հավաք Հայաստանում թույլ տալը:
Աստվա՛ծ պատերազմի՝ նաև Իր հավատարիմների միջոցով:

Դիտվել է՝ 2081

Մեկնաբանություններ