Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մխիթարյանն անհրաժեշտ է «Արսենալին»

Մխիթարյանն անհրաժեշտ է «Արսենալին»
11.01.2019 | 16:03

Матч ТВ-ի մեկնաբան Տիմուր Ժուրավելը «Թվիթերի» իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ում հանդիպել է լոնդոնյան ակումբի մարզաբազայում:


Ժուրավելը պատմել է, թե իրենց հանդիպման ընթացքում ինչ է ասել «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին. «Արսենալի» բազայում այսօր շփվեցի Հենրիխի հետ: Էմերին, որն այդ պահին անցնում էր մեր կողքով, ասաց. «Սպասում ենք, թե երբ կվերադառնաս: Դու մեզ շատ ես պետք»: Վստահ եմ, որ «Զենիթի» հետաքրքրության մասին տեղեկությունը սուտ է: Պարզապես Մխիթարյանով տեսականորեն հետաքրքրված են ՌՊԼ-ի բոլոր ակումբները»,-գրել է Ժուրավելը «Թվիթերում»:

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ