Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր խորհրդարանի գերագույն «հմայքը»

Նոր խորհրդարանի գերագույն «հմայքը»
15.01.2019 | 01:54

Նախորդ անգամ անդրադարձել էինք հեղափոխության արտքաղաքական «հմայքներին», արձանագրմամբ` «թավշյա» անվանմամբ սույն հեղափոխությունը խիստ դետալային իրականացնում է իր գերագույն խնդիրը` տարածաշրջանը «ձևում» է իր պատկերով, անում այն, ինչ վերապահված է այս «փոքրիկ ածուին»` մեծ պրոյեկտմամբ:


Հիմա ներքաղաքականի մասով. այս դեպքում ևս «թավշյա» նպատակները գործում են անվրեպ: Բազմիցս ենք նշել` փոխվել են ներքին` սերնդային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, հոգևոր բոլոր քարտեզները, փոխվել է ամբողջական մենթալ պլանը:
ՈՒ թե այս ամենին տանք իրական գնահատական, ապա ներհայաստանյան դաշտն իրականում ամբողջովին ամայացած է: Նոր խաղ սկսելու համա՞ր: Մասամբ` այո: Բայց դա նկատող աչքերը դեռ շատ չեն, և այս գործընթացը շատ արագ տեղի չի ունենալու, չնայած ամայացող դաշտում շատ արագ է տեղի ունենում նաև նորերի` փաշինյանական անհասկանալի հիբրիդի, այդ թվում և Փաշինյանի իմիջային անկումը: Այնպես որ, չի բացառվում, մոդերատորների «նշանակած» ժամկետից առաջ ընկնեն սպասվող գործընթացները: Բոլոր դեպքերում, այս անհասկանալի իշխանությունը դեռ կգոյատևի, որովհետև որոշակի խնդիրներ պետք է լուծի թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթություններում. սկսած Ռուսաստանի «արտաքսումը» վերջնական դարձնելու, ղարաբաղյան, այդ թվում և Սահմանադրության փոփոխության, ասպարեզում եղող հին ուժերի վերջնական իզգոյացման խնդիրներ:
Իսկ հիմա ուշադրություններս բևեռենք երեկ իր աշխատանքներն սկսած խորհրդարանի «նորամուտի» և յուրովի բեմելու վրա: Թերևս ամենահարմարը օգտվելն է մեծն քուրմի` Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գնահատականից. քուրմը դեռ երեք տարի առաջ ակնարկել էր (ոչ իհարկե այն պատճառով, որ շատ ուժեղ տեսանող է, այլ որ ինֆորմացված է). թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված այս խորհրդարանը կառուցվող «բաբելոնյան աշտարակի» մի բաղկացուցիչն է` բրոունյան իր շարժատեսակով, ֆարսի ու կոմեդիայի արանքում գտնվելու իր սահմանային վիճակով:


ՈՒշադիր լինենք և ամրագրենք` կանոնիկությունն այս խորհրդարանում ապահովելու է. այո, «Լուսավոր Հայաստանը»: Չհամաձայնենք նրանց հետ, ովքեր կարծում են, որ ԼՀ-ն գրպանային ընդդիմություն է: Ամրագրենք` է՛ր: Հիմա արդեն սուրբ մնացած տեղերը լցվելու են բացառապես իրենով: Եվ, դա, պարոնայք, նույնպես սցենարի բաղկացուցիչ է, ինչին մեծ քուրմ ԼՏՊ-ն տեղյակ չէր մի քանի տարի առաջ, բայց յուր խորատեսությամբ այսօր նա ևս, ինչպես և շատերը, արդեն իսկ հասկանում է` նոր խաղատախտակի, նոր զինվորների ու ձիերի մարտը հանուն ինչի և ում է ընթանալու այսուհետ:


Չերչիլանալով էլ կանխատեսենք` խորհրդարանում բավականին պատկառելի ներկայացվածություն ունեցող ԼՀ-ն այն ապագա մատրիցան է, որի շուրջ «կառուցվելու» են զարգացումները. ձգենք պաուզան և արձանագրենք` մոտ 90 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» խիստ խայտաբղետ, անգաղափարական դաշինքը շատ արագ է քայքայվելու, ինչը նույնպես հատուկ հաշվարկված է, և հաշվարկը հենց ԼՀ-ի համար է:
Իմաստուն լինել պետք չէ հասկանալու համար, թե ինչ գրագետ «նշագրմամբ» է խաղում Երևանի ավագանիում նույն այդ ուժը, ինչը կրկնվելու է նաև խորհրդարանում:
ՈՒ սա այս խորհրդարանի ամենամեծ «հմայքն» է, որի դեմ արդեն իսկ խնդիրների տակ կքած իշխանությունները օբյեկտիվորեն ոչինչ չեն կարողանալու անել: Չեն կարողանալու ձերբակալել, «պառկըցնել ասֆալտին», «ծեփել պատերին», կուլակաթափ անել, վարկաբեկել: Ամենաշատը, որ կարողանալու են անել` ԲՀԿ-ին վերջինիս վրա «քսի» տալն է, ինչն էլ կապահովի անհրաժեշտ հաշվարկը, և ուրիշ ոչինչ:


ՈՒ թե հաշվի առնենք հանգամանքը, որ բավականին լուրջ թվով նոր կուսակցություններ-բջիջներ են ստեղծվելու առաջիկայում նաև արտախորհրդարանական վեկտորում, որպես կապիտալ և ի օժանդակություն ԼՀ-ի, ապա կարելի է ասել` նոր խորհրդարանի աշխատանքները ոչ թե վասն, այլ ընդդեմ այս իշխանությունների են: Հենց առաջին օրն իսկ:
Մենք ասացինք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ