Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի հարցով կքվեարկի հունվարի 29-ին

Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի հարցով կքվեարկի հունվարի 29-ին
18.01.2019 | 12:08

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն, հայտնել է Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: Նախօրեին վարչապետ Թերեզա Մեյը, որ չորեքշաբթի երեկոյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ խուսափել է խորհրդարանի անվստահության քվեից, ասել է, որ կառավարությունը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իրադրության կարգավորման պլանը կներկայացնի հունվարի 21-ին: Դրանից մեկ օր առաջ Միացյալ Թագավորության խորհրդարանականները մերժել էին Brexit-ի վարչապետի առաջարկած համաձայնագիրը: Լոնդոնը իրադարձությունների զարգացման մի շարք հնարավոր սցենարների, այդ թվում՝ ԵՄ-ից երկրի «ամենակոշտ» ձևով դուրս գալու եւ ընդհանրապես՝ Brexit-ի չեղարկման ճանապարհ է բացել:

«Brexit-ի գծով կառավարության հաջորդ քայլերի վերաբերյալ օրինագիծը կմտցվի հունվարի 21-ին: Օրինագծի շուրջ բանավեճերը և քվեարկությունը կտեւեն ողջ օրը եւ, պալատի համաձայնության դեպքում, կանցկացվեն հունվարի 29-ին», - ասել է Լիդսոմը՝ հինգշաբթի ելույթ ունենալով խորհրդարանականների առջև: «Պլան Բ»-ի բովանդակության մասին ոչինչ հայտնի չէ: Կառավարությունը խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաներ է վարում ԵՄ-ից դուրս գալու պայմանների հարցի շուրջ: Կոնսուլտացիաներին հրաժարվել են մասնակցել միայն լեյբորիստները, որոնք հայտարարել են, թե Մեյի կառավարությունի ի վիճակի չէ կառավարել երկիրը և Մեծ Բրիտանիան շահավետ պայմաններով դուրս բերել ԵՄ-ի կազմից:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ