Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ է ակնարկում Միքայել Մինասյանը

Ինչ է ակնարկում Միքայել Մինասյանը
18.01.2019 | 18:17

Նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն, այսօր կայքերից մեկին՝ aysor.am-ին, հարցազրույց է տվել։ Մինասյանի անունը կապվել ու կապվում է որոշ քաղաքական ուժերին, լրատվամիջոցներին հովանավորելու հետ։ Սակայն հարցազրույցում նա ինքնատիպ հերքում է դա։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ կապի առնչությամբ ասում է․ «Վաղուց սովորել եմ կարդալ, զարմանալ, բայցև սպասել՝ հույսով, որ մարդիկ մի օր կհասկանան, որ իրենց հրամցված հերթական հորինվածքը հիմարություն էր` վստահ լինելով, որ հենց այդ պահին նորից կհորինվի մի նոր հեքիաթ՝ լի անհեթեթություններով: Ափսոսում եմ, որ այսպիսին է իրականությունը, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կհստականա»: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԼՀԿ խմբակցության անդամ, լրատվամիջոցներից մեկի ղեկավար Արման Բաբաջանյանը բառացի հայտարարել էր, թե Հայաստանի լավագույն դեսպաններից մեկն է եղել Միքայել Մինասյանը։ Համաձայնեք, որ նախկին ու ներկա ընդդիմություն իրեն համարող քաղաքական ուժի տեսանկյունից զարմանալի է նախորդ իշխանության կարկառուն դեմքերից մեկին նման որակում տալը։ Այս վերաբերմունքը հենց այնպես չի ձևավորվում և եթե նախկին իշխանության դեսպանների վրա հազար ու մի բիծ գտած պատգամավորն առանձնացնում է մեկին ու նրան շռայլորեն գնահատականներ տալիս, նրանց կապի մասին խոսակցությունները, գուցե այնքան էլ անհիմն չեն։


Այնուհետև Մինասյանն անուղղակի հաստատում է ԼՀԿ-ի այն միտքը, թե հեղափոխությունից հետո դժվար է ընդդիմություն լինելը։ «Իմ կարծիքով, Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել Աժ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետև, իմ ընկալմամբ, մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո, գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս»,- ասել է նա։ Վերջին միտքը բավականին հետաքրքիր է, ԱԺ-ից դուրս ձևավորվող ընդդիմություն ասելով, ու՞մ նկատի ունի՝ ՀՀԿ-ի՞ն, թե՞ կրկին նոր դեմքերով, անհայտ գործիչներով քաղաքական ուժի։


Իրականում հետաքրքիր է ոչ թե Մինասյանն ինչ է ասել, այլ որ հարցերին է նա նախընտրել պատասխանել։ Դեսպանն ավելի շատ խոսում է ընդդիմության ու նրա դերի մասին, ակնարկելով նոր ձևավորվող ուժի մասին և արձանագրում․ «Լավ ապրելու ցանկությանը զուգահեռվում է նաև պայքարի էյֆորիան ու այն տրանսֆորմացվում է որևէ մեծ, անորոշ գաղափարի համար պայքարի՝ շատ արագ շեղվելով նախնական պահանջմունքից։ Ցավոք, այդ պատմությունների վերջում, որպես կանոն, ապրում ենք ավելի վատ»: Իսկ առավել քան Միքայել Մինասյանը, ով գիտի, թե վերջին տասը տարում Հայաստանում տարբեր բնույթի ակցիաներն, «ինքնաբուխ» բողոքները ինչպես, ինչու և հանուն ում ու ինչ «գաղափարի» են ծառայել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ