Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան բանակցություններում

Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան բանակցություններում
19.01.2019 | 13:29

Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, և ակնկալում է, որ կողմերը լիարժեք կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի հայտարարությունում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ԱԳ նախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»` հայտարարել է ԵՄ ԱԳ նախարարի խոսնակ Մայա Կոսիյանչիչը՝ հավելելով. «Եվրամիությունը սպասում է դրանց արդյունքների լիարժեք իրագործմանը, այդ թվում` ԱԳ նախարարների վերջին համաձայնության կատարմանը, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել` իրենց հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ, դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար»:


«ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` ԵՄ Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի միջոցով, կողմերի միջև վստահությունն ամրապնդող միջոցառումներով: Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասին ամբողջովին իրացնել իր հնարավորությունները»` հայտարարությունը եզրափակում է ԵՄ ԱԳՆ խոսնակը։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ