«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռիո դե Ժանեյրոն` 2020-ին ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք

Ռիո դե Ժանեյրոն` 2020-ին ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք
19.01.2019 | 13:35

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության հետ համատեղ Ռիո դե Ժանեյրոն 2020-ին ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է հռչակել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն, Ճարտարապետների միջազգային միության նախագահ Թոմաս Վոնյեն և Ռիո դե Ժանեյրոյի՝ քաղաքաշինության գծով համայնքային քարտուղար Վերենա Վինսենտինի Անդրեատան հունվարի 18-ին հայտարարել են, որ Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա) կդառնա 2020-ի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք:

Ռիո դե Ժանեյրոն մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային նախագծման և ճարտարապետության տեսանկյունից գլոբալ, արդիական մարտահրավերների քննարկման միջազգային հարթակ կդառնա:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ