ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արմեն Փամբուխչյան. Լարսին այլընտրանք գտնելն օրակարգում է, տարբեր մարդկանց հետ ենք հանդիպել, կան նաև ներդրողներ

Արմեն Փամբուխչյան. Լարսին այլընտրանք գտնելն օրակարգում է, տարբեր մարդկանց հետ ենք հանդիպել, կան նաև ներդրողներ
19.01.2019 | 13:36

Գործադիրից օրենսդիր անցնելու որոշումը եղել է թե քաղաքական, թե անձնական` ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։


Ըստ նրա՝ քաղաքական հաշվարկների արդյունքում որոշել են, որ ավելի լավ կլինի, որ իր փորձը կիրառի ԱԺ-ում։ Նրա խոսքով՝ փոխնախարար եղած ժամանակ ինքը հասցրել է առանձնացնել խնդիրներ, որոնք որպես խորհրդարանական կփորձի կարգավորել։ «Տրանսպորտի մասով 3-4 նախագծեր կան, որոնք պետք է վերամշակվեն կամ լրացվեն, քանի որ հին օրենքներ են։ Մասնավորապես տրանսպորտի մասին օրենքը, եթե չեմ սխալվում, 2006-ին է ընդունվել, ունի արդիականացման խնդիր, տաքսու մասին օրենքը, գազաբալոնային օրենքը, այսինքն՝ մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է արդիականացվեն, նաև համապատասխանեցվեն միջազգային կառույցների հետ կնքած համաձայնագրերին»,- ասաց նա։


Անդրադառնալով բուն ոլորտային խնդիրներին և հարցին՝ Լարսին այլընտրանք ունենալու խնդիրը Տրանսպորտի նախարարության օրակարգում է՝ Փամբուխչյանը պատասխանեց, թե եղել ու մնում է օրակարգում։ «Ավելին ասեմ՝ վերջին 8 ամսվա ընթացքում տարբեր մարդկանց հետ ենք հանդիպել, որպեսզի ծովային ճանապարհով կատարենք այլընտրանք, զարգացնենք երկաթուղային բեռնափոխադրումները։ Կարծում եմ՝ շուտով ընդհանուր եզրեր կգտնենք, թե ինչպես կարող ենք գոնե բեռնափոխադրումների մասով Լարսին տալ այլընտրանք։ Խոսքը գնում է Փոթի-Նովոռոսիսկ կամ Փոթի-Կովկաս, այսինքն՝ կոնտեյների կամ լաստանավի միջոցով»,- ընդգծեց Փամբուխչյանը։

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ