Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի

Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի
20.01.2019 | 02:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի՝ 2006-ից: Սոցիոլոգների տվյալներով՝ այժմ նախագահին վստահում է ռուսաստանցիների 62.1 տոկոսը, իսկ վարչապետի և կառավարության աշխատանքին՝ 35 և 39.5 տոկոսը: Մեկ այլ հարցման համաձայն՝ ռուսաստանցիների 54 տոկոսը հայտնել է, որ վերջին ամսում իշխանությունների գործողությունները դժգոհության և վրդովմունքի պատճառ են դարձել:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ