Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ադրբեջանի ԱԳՆ. ՌԴ ԱԳՆ-ի համառությունն ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք թույլ չտալու հարցում դժվար է հասկանալ

Ադրբեջանի ԱԳՆ. ՌԴ ԱԳՆ-ի համառությունն ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք թույլ չտալու հարցում դժվար է հասկանալ
20.01.2019 | 02:07

ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայության անբացատրելի համառությունը Բաքվի կողմից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք թույլ չտալու հարցում դժվար է հասկանալ և հակասում է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ոգուն` նշել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ արձագանքելով նախօրեին ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը, որում կառույցն անդրադարձել էր Ադրբեջանի իշխանությունների՝ հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու դեպքերին:

ՌԴ ԱԳՆ-ն զարմանք էր հայտնել խնդիրը «չուռճացնելու» ադրբեջանական կողմի հորդորի առնչությամբ՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում: Բաքուն հիշեցրել է, որ 2018-ին Ադրբեջան է այցելել ՌԴ ավելի քան 880 000 քաղաքացի: Հաղորդագրության մեջ նշվել է, որ այս հարցով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության ոճը «համարժեք է եղել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության ոճին»:
«Ադրբեջանն ու Ռուսաստանն իրավահավասար, ինքնիշխան պետություններ են, ու վերջնագրի տոնով խոսել Ադրբեջանի հետ, անթույլատրելի է և լիովին հակասում է դիվանագիտության էթիկական նորմերին»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հետագա քայլերին «համարժեք գործողություններ կձեռնարկի»:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ