Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող 38 քաղաքացիներ տարվել են ոստիկանություն։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին
20.01.2019 | 02:09

Սովորական դատական գործընթաց է` Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը և ներկայացնելով վիճակագրություն ժողովրդավարական երկրներում նման խնդրով վճիռների քանակների մասին:


«Մեր կառավարությունը շատ հստակ պայման է դրել և դատարանների, և քննչական մարմիների առջև, որ նրանք պետք է գործեն օրինական, անկախ: Սրանք պարզապես դատական վեճեր են, և քաղաքական դարակազմիկ եզրակացությունները, որ դրանց հետ կապված արվում են, ծիծաղելի են: Դրանք ուղղակի սովորական մանիպուլյացիա են»,- ասաց նա:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ