Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին
20.01.2019 | 16:53

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը: Հունվարի 21-ին կայանալիք նիստի օրակարգում է նաև Հայաստանում 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:


Հունվարի 21-ի նիստում նախատեսվում է Վեհաժողովի նախագահի և փոխնախագահների ընտրություն: Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահը: Նստաշրջանի օրակարգում է նաև Վրաստանի նախագահական ընտրությունների դիտարկման հարցը:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ