Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին

Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին
20.01.2019 | 22:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, պնդելով, որ ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի նույն եռամսյակի համեմատ։
«Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017-ի 50.9 մլն դոլարի դիմաց», - նշել է Փաշինյանը:


Վարչապետը հրապարակել է օտարերկրյա ուղղակի ներդրումների դինամիկան 2017-2018-ին ըստ եռամսյակների։
«2017, I, 68 մլն դոլար
2017, II՝ 29.1 մլն դոլար
2017, III՝ 50.9 մլն դոլար
2017, IV՝ 101.8 մլն դոլար
2018, I՝ 94.2 մլն դոլար
2018, II՝ 8.9 մլն դոլար
2018, III՝ 75.5 մլն դոլար


Փաշինյանը մատնացույց է արել երկրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումների նվազումը՝ գրելով․«Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները»:
Վարչապետը փաստել է, որ 2018-ի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ