Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լեպեխին. Ոչ մի երկիր աշխարհում, այդ թվում և Ադրբեջանն իրավունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ հարաբերություններում

Լեպեխին. Ոչ մի երկիր աշխարհում, այդ թվում և Ադրբեջանն իրավունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ հարաբերություններում
20.01.2019 | 22:24

ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանն ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելու հարցով հայտարարությանը՝ անհանգստություն հայտնելով դրա բովանդակության վերաբերյալ, որով պահանջվում էր «չշոշափել» Ադրբեջան ժամանող ռուս քաղաքացիների խտրականության հարցը՝ երկու երկրի հարաբերությունների զարգացման ֆոնին:


ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը գտնում է, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը բոլորովին նորմալ է: Փորձագետի կարծիքով՝ համապատասխանում է ռուս-հայկական հարաբերությունների ուղղվածությանը, և ոչ մի երկիր աշխարհում, այդ թվում Ադրբեջանը, իրավունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն ազգության հետ հարաբերություններում:
«Եթե դա չվերաբերեր հայկական կողմին, գուցե ԱԳՆ-ն այդքան օպերատիվ չլիներ իր հայտարարություններում: Այնուամենայնիվ, մի կողմից ռուս-ադրբեջանական, մյուս կողմից՝ ռուս-հայկական հարաբերությունները գտնվում են ՌԴ ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով ԱԳՆ-ը բավականին օպերատիվ է արձագանքել այդ հարցին՝ ցույց տալով ադրբեջանական կողմին նման հայտարարությունների անթույլատրելիությունը»` ասել է Լեպեխինը: Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն այս հարցում ոչ թե կոշտ, այլ հստակ դիրքորոշում է արտահայտել՝ ցույց տալով, որ բավականին ուշադիր հետևում է, թե ինչ է տեղի ունենում ինչպես ռուս-ադրբեջանական, այնպես էլ ռուս-հայկական հարաբերություններում:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ