ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրել թմրամիջոցի հանգամանքը պարզելու համար

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրել թմրամիջոցի հանգամանքը պարզելու համար
16.02.2019 | 03:11

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի՝ թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել. նա հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հաղորդում են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։

Վարույթն իրականացնող մարմինը փետրվարի 4-ին մասնակիորեն բավարարել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանի և Հայկ Հակոբյանի հերթական միջնորդությունը՝ որոշ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ փորձաքննություն նշանակել մեղադրյալի` թմրամիջոցներ օգտագործելու հանգամանքը պարզելու համար: «Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վահան Սամվելյանը որոշել է միջնորդությունը մասնակիորեն բավարարել, քանի որ միջնորդության մեջ նշված որոշ գործողություններ, ըստ նրա, պնդմամբ, արդեն իսկ իրականացվել կամ իրականացվում են», - ասված է նրանց հայտարարությունում:
Ռազգիլդեևի՝ թմրամիջոցներ գործածելու մասով փորձաքննություն նշանակելու մասին Սամվելյանը հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հետևաբար՝ այդ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ:


Վարույթն իրականացնող մարմինը և Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ավելի վաղ մերժել էին տուժողի մեկ այլ միջնորդություն՝ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայի տարածքից Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Այս որոշումն այժմ բողոքարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական մյուս նիստը մարտի 15-ին է:

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ