Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2019-ի կոռուպցիայի ընկալման համաթվին սպասելիս

2019-ի կոռուպցիայի ընկալման համաթվին սպասելիս
19.02.2019 | 01:46

Հայաստանում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, քանի որ ինքն անձամբ կոռուպցիայի մեջ թաթախված չէ։ Միայն երկրի վարչապետի ոչ կոռումպացված լինելը խոսու՞մ է այն մասին, որ Հայաստանում այդ երևույթը վերացել է հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ նշեց, թե այնպես չէ, որ միայն երկրի ղեկավարն է ոչ կոռումպացված։ «Հայաստանում կոռուպցիոն բուրգ, համակարգված կոռուպցիա չկա։ Վարչապետը նշել է, որ հանրային ծառայության համակարգում մնացել են նախկին իշխանության մարդիկ, որոնք իրենց աշխատանքում որքան բարեվարքություն կցուցաբերեն, կախված է տվյալ անձից բարեխղճությունից և վերահսկող մարմինների աչալրջությունից»,- ասաց պատգամավորը։

Իսկ թե որքանո՞վ է նվազել այդ երևույթը, տիկին Տիգրանյանն ընդգծեց, որ նախորդ տարվա կոռուպցիայի ընկալման համաթիվը փաստում է, որ ոչ հետնահանջ ունենք, ոչ էլ առաջընթաց։ «Վերջին հինգ տարիների ընթացքում մենք կայուն շեմի մեջ ենք՝ 33-35»,- փաստեց «Իմ քայլը» խմբակցության անդամը, հավելելով, թե վեց աղբյուրներով է չափվում կոռուպցիան։ 2018-ի տվյալները նախորդ կառավարության ժամանակահատվածի գնահատականն են, այդ պատճառով էլ, ըստ մեր զրուցակցի, դրական ցուցանիշ չկար, 2018-ին կառավարությունը հստակ կամք է ցուցաբերել այդ երևույթի դեմ պայքարելու համար։ «Կոռուպցիոն բացահայտումները վկայեցին, որ կառավարությունը ոչ թե պատրանքային, այլ իրական պայքար է տանում։ 2019-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը շատ ավելի բարձր կլինի, քանի որ դա նոր կառավարության գնահատականն է լինելու։ 50-ին ձգտող թիվ կունենանք, առնվազն 35-ի միջակայքը հաստատ կհատենք»,- վստահ է մինչ պատգամավոր դառնալը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։


Կոռուպցիան հաճախ դիտարկվում է որպես առձեռն գումարի փոխանցում, սակայն դա նաև հովանավորչություն է, որը մեր երկրում շատ ավելի խոր արմատներ ունի։ Ի դեպ, այս կառավարությունը ևս քննադատվում է հարազատ-բարեկամներին այս ու այն կառույցում տեղավորելու համար, թեև պատգամավորը համաձայն չէ, որ այս կառավարությունում հովանավորչություն կա։ «Չեմ կարծում, թե կգտնվի մեկը, որն այս կառավարությանը կմեղադրի բիզնես շահերով առաջնորդվելու մեջ։ Մենք ունենք այլ որակի կառավարություն, որը կարևորել է բիզնեսի և քաղաքականության տարանջատումը հենց ծրագրում»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամը, իսկ հարցին էլ, թե այսօրվա ԱԺ-ի պատկերը փաստու՞մ է, որ բիզնեսը և քաղաքականությունը տարանջատված են, ասաց, որ իրենց խմբակցության մասով այդ սկզբունքը պահպանված է, և այս խորհրդարանն էլ ոչնչով համադրելի չէ նախորդի հետ։ «Մենք չունենք այդ համապատասխանությունը խախտած ո՛չ նախարար, ո՛չ էլ պատգամավոր»,- հավաստիացրեց Հերիքնազ Տիգրանյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ