Parker quartet
 

Պուտինը դիմում է առատության եղջյուրին

Պուտինը դիմում է առատության եղջյուրին
22.02.2019 | 13:38

Ներքին քաղաքականության տեսակետից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործերն առաջվա պես լավ չեն: Բնակչությունն ավելի ու ավելի շատ է զգում տնտեսական ու քաղաքական ճնշումը: Այդ պատճառով ազգին իր ուղերձում Պուտինը փորձում էր լիցքաթափել իրավիճակը` գրում է Մարկուս Ակերետը Neue Zürcher Zeitung-ում:


Անցյալ տարին ՌԴ նախագահի համար մխիթարական չէր: Նախագահի նկատմամբ վստահությունը տուժեց կենսաթոշակային բարեփոխումից, հարկերի ու գների բարձրացումից: Դա արտահայտվեց տեղական ընտրություններում Կրեմլի պարտություններով ու ընդհանուր մթնոլորտով, որի դեմ Պուտինը, կարծես, հակաքայլ չուներ: Նախագահական նոր ժամկետի սկզբում Պուտինը ընդգծում էր երկրի անհետաձգելի խնդիրներով զբաղվելու մտադրությունը, բայց նախագահի մայիսյան ուղերձում խոսքը գերազանցապես ոչ իրատեսական նպատակների մասին էր, անորոշ ֆինանսավորան ու հաջորդած կենսաթոշակային բարեփոխման, որ ընկալվեց իբրև անարդար պահանջ: Պուտինի պատասխանը ներքաղաքական պահանջներին տպավորություն չգործեց և նա փորձեց փոխհատուցել դա այս տարվա ուղերձում: Հիմա նա ոչ միայն ընդառաջ գնաց ժողովրդի տրամադրությանը, որի սրտով չեն մի քանի տարի եկամուտների կորստից ու մեծացող աղքատությունից հետո արտաքին քաղսքական արկածախնդրությունները: Նա ձեռքն առավ առատության իրական եղջյուրը` ներկայացնելով երիտասարդ ընըանիքների ու ծնելիության աջակցության մի ամբողջ փաթեթ: Շատերին հավանաբար զարմացրեց, որ այդ նպատակների համար բյուջեում անսպասելի հայտնվելու են միլիարդավոր ռուբլիներ: Քարոզելով իր ՙազգային նախագծերը՚` Պուտինը դիպավ ռուսաստանցիների ամենօրյա հարցերին` գյուղերում ու փոքր քաղաքներում անհետանում են բժիշկնեը, փակվում են կամ վատ պայմաններում են հիվանդանոցներն ու դպրոցները: Հետազոտության համար երկար հերթեր են և անվճար բժշկական հետազոտություններից հրաժարվում են միայն նրանք, որ կարող են դա իրենց թույլ տալ: Իր ուղերձում Պուտինն արեց այն, ինչ միշտ անում է նման դեպքերում` նա ստանձնեց հագատար հայր-ցարի դերը, որ և գիտի ժողովրդի տագնապներն ու կարիքները, և չինովնիկկների անխղճությունն ու մեքենայությունները, բայց երկրի իրականության ու բնակչության` պետության հետ կապված հույսերի հետ դա հաճախ շատ քիչ կապ ունի: Օրինակ է անվտանգության ու արդարադատության համակարգի ճնշումը ձեռներեցության վրա: Առայժմ Պուտինը կոչ է անում ձեռք չտալ ձեռներեցներին, չհիմնավորված պատճառներով ճաղերի հետևում են շատ հարգարժան ներդրողներ` Մայքլ Կալվին ու նրա գործընկերները: Աճում է ինտերնետի վրա ճնշումն ու վերահսկողությունը: Պուտինը պատկերում էր մի երկիր, որ ուր որ է բարձրանալու է տնտեսական ու սոցիալական նոր մակարդակի: Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, նահանգներում որոշ զարգացող քաղաքների ամբողջ փայլով հանդերձ` դա բացարձակ չափազանցություն է: Գուցե այդ պատճառով Պուտինը չհրաժարվեց հերթական անգամ ընդգծել Ռուսաստանի ուժը ռազմական ոլորտում:
Մարկուս Ակերետ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել ՌԴ նախագահի` Դաշնային խորհրդին ամենամյա ուղերձը ամենատարբեր առումներով, բայց քչերն են անդրադառնում Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը և պատժամիջոցների հետևանքներին ռուսական տնտեսության վրա: Մինչդեռ հենց պատժամիջոցների հետևանքով ստեղծված վիճակն է Պուտինին ստիպում թե ռազմական ծախսերը մեծացնել, թե անիրական խոստումներ տալ տնտեսական ու սոցիալական վիճակը բարելավելու վերաբերյալ: Ռուսներին մնում է ընտրել` հավատա՞լ հայր ցարին, թե՞ նորմալ կյանքի պահանջներ ներկայացնել նրան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao