ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ Մեյը 3 ամսից հրաժարական տա

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ Մեյը 3 ամսից հրաժարական տա
23.02.2019 | 22:23

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը ցանկանում է, որ վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տա 3 ամսից՝ Brexit-ի առաջին փուլի ավարտից հետո, գրում է The Guardian-ը: Նախարարների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու բանակցությունների նոր փուլը պետք է վարի նոր վարչապետը: Նախարարները ցանկանում են, որ Մեյը հեռանա Brexit-ի առաջին փուլի ավարտից հետո՝ «բանակցությունների պիկի ժամանակ», հակառակ դեպքում տարեվերջին նրան անվստահության քվե է սպառնում: Վարչապետը ցանկանում է պաշտոնավարել ոչ միայն Brexit-ի ընթացքում, այլև հետո:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ