Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ծափահարողներն ու դժգոհողները

Ծափահարողներն ու դժգոհողները
15.03.2019 | 01:39

Այս շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգը կրկին հագեցած չէր, գրեթե քննարկում չպահանջող երկու հարց մեկ ժամում ու տասը րոպեում հորով-մորով արեցին ու գնացին։ Առավել հետաքրքիր էր ոչ օրենսդրական քննարկումների հարթակը։ Այս շաբաթ խորհրդարանական ընդդիմությունը տեղերը փոխել էր, առաջին նիստին ԼՀԿ-ն էր ընդդիմություն, այս անգամ՝ ԲՀԿ-ն։ Բոլորի խոսքն ու զրույցը Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթն էր։ Եթե ԲՀԿ խմբակցությունը «Ես եմ Արցախը» կարգախոսով ու Արցախի դրոշով խորհրդարան մտավ, ԼՀԿ-ն դրական գնահատեց այդ ելույթը՝ հավելելով, որ դա ուղերձ է դրսին։ Իսկ «Իմ քայլում», բնականաբար, Փաշինյանի ցանկացած խոսք ծափերով է ընդունվում, ուղղակի վարչապետը խորհրդարանում չէր, այդ «խոր ակնածանքը» արտահայտում էին մտքերով։


ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Նիկոլ Փաշինյանի ելույթն աննախադեպ էր։ Դիտարկմանը, թե ոչ մի նոր բան չի ասել Փաշինյանը, նույն մտքերն այս ամիսների ընթացքում տարբեր ամբիոններից հնչեցրել է արդեն, փոխխոսնակը հակադարձեց, թե այս անգամ Փաշինյանը համապարփակ բացատրեց՝ ինչի համար է ցանկանում, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադառնա։ «Այո, այս ամիսներին խոսվել է Արցախը բանակցություններին վերադարձնելու մասին, բայց այդպիսի հիմնավորումներ չէին ներկայացվել։ Նաև շատ հատկանշական է, թե որտեղ ու ինչ ֆորմատով է հնչում այդ ելույթը։ Իսկ եթե որոշ գործընկերների չի բավարարել այդ ելույթը, ազատ են իրենց հայտարարություններն անելու համար»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։


ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին էլ ոչ թե Փաշինյանի ելույթը չի բավարարել, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության առնչությամբ Փաշինյանի ոչ լիարժեք պատասխանը։ «Համանախագահների հայտարարությանը լիարժեք պատասխան ենք ակնկալում, ելույթում այդ մասը բաց էր»,- ասաց պատգամավորը։ Հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ում իշխանության հանդեպ արդեն հիասթափություն կա, Բագրատյանն ասաց, թե առայժմ այդպիսի տրամադրություններ իրենց քաղաքական ուժի ներսում չկան. «Պետք է խոստումները կատարեն, իսկ մենք էլ, որպես ընդդիմություն, կվերահսկենք նրանց աշխատանքը։ Իսկ որ վերահսկելու ենք, միանշանակ է»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում