Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել
16.03.2019 | 21:42

Արցախի ՊՆ նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին ու ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին: ՊԲ հրամանատարը անդրադարձել է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին, նշելով, որ հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է ռազմական տեխնիկան ու սպառազինությունը մշտապես պահել մարտունակ վիճակում և շարունակ կատարելագործել սպասարկման ու շահագործման մակարդակը: Բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը անդրադարձել է սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, տեխնիկական սպասարկման, նորոգման ու հաշվառման, տեսադիտարկման համակարգերի վիճակին, խնդիրներին ու ներկայացրել բարելավման ուղիները:

Ըստ առանձին ուղղությունների հնչել են հաշվետու զեկույցներ: ՊԲ հրամանատարը ուշադրություն է հրավիրել հիմնական խնդիրների վրա, որոնց կարևորությունն ընդգծվել է խորհրդի նիստում, և հանձնարարել է պաշտոնատար անձանց հետագա ծառայության ժամանակ հաշվի առնել բանակի հրամանատարության մոտեցումներն ու ռազմական խորհրդի որոշման դրույթները:

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ