Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վրաստանի նախագահը հրաժարվել է ադրբեջանցիների հետ ռուսերեն շփվել

Վրաստանի նախագահը հրաժարվել է ադրբեջանցիների հետ ռուսերեն շփվել
21.03.2019 | 12:42

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրի տարածքում բնակվող տարբեր ազգություններին պետք է միավորի լեզուն, սակայն ոչ ռուսերենը։ Գարդաբանիում՝ էթնիկ ադրբեջանցիների Նովրուզ բայրամ տոնի ժամանակ նա ասել է. «Ընդհանուր ապագան հիմնված է այն բանի վրա, որ մեզ մեկ լեզու է միավորում։ Ես չեմ կարող ձեզ հետ ռուսերեն խոսել, դա բացառված է, քանի որ այն լեզու չէ, որը մեզ միավորում է։ Ես կարող եմ ադրբեջաներեն մի քանի բառ սովորել և ասել ձեզ «Նովրուզ բայրամ իզինմուբարաք»։ Եվ ես ավելի շատ կսովորեմ։ Բայց ձեր ապագան, երիտասարդության ապագան և մեր ապագան, ամեն դեպքում, կախված է մեր՝ մեկ լեզվով խոսելուց»,-հայտարարել է Զուրաբիշվիլին:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ