Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հնարավոր լինել միայն հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածության դեպքում

Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հնարավոր լինել միայն հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածության դեպքում
22.03.2019 | 17:53

Տասնամյակներ տևած էթնիկ հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրասվում են հանդիպել՝ փորձելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող երկարատև հակամարտությունը` գրում է Washington Post -ը՝ ընդգծելով, որ դիտորդները բավականին պատճառներ ունեն թերահավատ լինելու, թե գալիք հանդիպումը կարող է բերել երկարատև հանգստության:


«Այնուամենայնիվ, նշանակալի փոփոխություն կա նախորդ նման փորձից հետո: Որոշ տվյալներ փաստում են, որ ժողովրդավարական հասարակություններն առավել միտված են խաղաղություն հաստատելու իրենց հարևանների հետ և հաճախակի կարող են իրականացնել դա, եթե քաղաքացիական հասարակական խմբերը հնարավորության ունենան կապ հաստատելու միմյանց հետ պաշտոնական բանակցությունների սահմաններից դուրս», - ընդգծում է հոդվածագիրը: Վերջին դիվանագիտական բանակցային փուլին միայն ժամանակավոր հանդարտություն է հաջորդել, բազմաթիվ վերլուծաբաններ և խաղաղության ջատագովներ թերահավատորեն են նայում դիվանագիտական ընթացքին: Վերջին ուսումնասիրությունները ենթադրում են, որ տարածաշրջանում ժողովրդավարական փոփոխությունները կարող են նպասել հակամարտության և ագրեսիայի նվազմանը, ժողովրդավար հասարակությունները ձգտում են խաղաղություն հաստատել և զարգացնել համագործակցությունը հարևան երկրների հետ: Սակայն միայն դա բավական չէ:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առավել հավանական է խաղաղության համաձայնագրերի կիրառումը, եթե հակամարտության բոլոր կողմերը ներգրավված լինեն խաղաղության գործընթացում: Այն, ինչ անհրաժեշտ է, հակամարտության ազդեցության տակ հայտնված խմբերի, փախստականների և Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունն է, որոնք վերջին տարիներին դուրս են մնացել բանակցային գործընթացից:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ