Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան Ռուսաստանից գնված С-400-ները կարող է ժամանակավորապես Ադրբեջանում տեղակայել

Թուրքիան Ռուսաստանից գնված С-400-ները կարող է ժամանակավորապես Ադրբեջանում տեղակայել
16.04.2019 | 21:41

Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանի տարածքում: «Դիտարկվում են С-400 զենիթահրթիռային համակարգերն ընդունման/հանձման ավարտից հետո ժամանակավորապես Ադրբեջանում կամ Քաթարում պահելու տարբերակները»,- հայտնում է A Haber թուրքական գործակալությունը: Թուրքիան ավարտել է 100 զինվորականի ընտրությունը, որոնք Ադրբեջանում С-300 «Տրիումֆ» համակարգերի հետ աշխատելու վերապատրաստում կանցնեն:
«Դրանից հետո զինվորականների խումբը կմեկնի Ռուսաստան` С-400 «Տրիումֆի» հետ աշխատելու վերապատրաստում անցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ