Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լավրով. Մոսկվան կարծում է, որ ԼՂ հիմնախնդրի հարցով ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա

Լավրով. Մոսկվան կարծում է, որ ԼՂ հիմնախնդրի հարցով ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա
17.04.2019 | 21:07

Մոսկվան կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա՝ գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հղումով: «Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպման արդյունքում, զգալով այն մթնոլորտը, որում այժմ ընթանում են աշխատանքները, հիմք ունեմ ենթադրելու, որ թե Երևանը, թե Բաքուն շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան, և մենք կօգնենք իրականացնել դա»,- ասել է նա սերբ պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքների ամփոփման ժամանակ:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ