Անցար իմ կողքով.
Ասացիր` ապրի՛ր:
Աչքերս հառած գահիդ բարձունքին`
Մանրեցի անցյալ մեղքերը բոլոր,
Դու ինձ ժպտացիր ու նորեն ասիր`
Ապրի՛ր, որբն ես իմ:
Թերթեցի բոլոր մատյանները հին
Տոհմիս պատմության.
Էջերի միջից արցունքներ ընկան
Ապաշխարության,
ՈՒ մեղքերի հոծ, անհագ բազմության,
Օվկիանի միջից`
Ապրի՛ր` ասացիր.
Որդին ես դու իմ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ