Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք

Մահացած որևէ մեկի հիշատակի համար  ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք
17.05.2019 | 00:03

Քահանաները, ի նշան սգի, իրենց գլուխը թող չածիլեն, մորուքների ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն (Ղևտ. 21;5)
Սուրբ Գրքի տվյալներով` դաջվածքները եղել են սգո արտահայտություն Աստծուն չճանաչող ազգերի մեջ: Սակայն Աստված իր ընտրած ազգին` Իսրայելին, պատվիրեց հեռու մնալ թե՛ այդ սովորությունից, թե՛ մնացած բոլոր անբարո սովորություններից, որ արմատացել էին այդ ազգերի մեջ: Դաջվածքի մշակույթը, փաստորեն, հեթանոսական հիմքեր ունի:
Այսօր դաջվածքը փորձում են մի նոր որակի ու մակարդակի վրա ներկայացնել` որպես արվեստ: Զավեշտալի է, բայց դաջվածքների խորհրդաբանության մեջ մեծ տեղ ունեն քրիստոնեական համարվող պատկերները` խաչերը, սրբապատկերները, հրեշտակները, իհարկե դա ծիծաղելի է և անլուրջ: Մարդու մարմինը Աստծո տաճարն է, որովհետև մարդը ստեղծվել է Աստծո պատկերով, և այդ պատկերի բնակության վայրը պետք է որ արժանի լինի այդ պատկերին, և եթե Աստված այն որոշակի կերպ է ստեղծել, ուրեմն պետք է պատշաճ վերաբերմունք դրսևորել այդ տաճարի նկատմամբ` հրաժարվելով այն թյուր պատկերացումից, թե մարմինը մեր սեփականությունն է, երբ իրականում այն Աստծո սեփականությունն է: Իհարկե, մեր հորդորը հիմնականում ուղղված է քրիստոնյաներին, ովքեր մկրտությամբ իրենց մարմինները Սուրբ Հոգու տաճար են դարձրել:
Դաջվածքները արվում են տարբեր նպատակներով. մարմնի թերությունները քողարկելու կամ սեփական էությունն ու գաղափարները ներկայացնելու, ինքնարտահայտվելու և ինքնահաստատվելու համար: Շատերի համար դաջվածքներն ունեն թալիսմանի նշանակություն, որ իրենց կարող է «չարից պահել» կամ «հաջողություն ու առողջություն ապահովել»: Իհարկե այս դեպքում դաջվածքը ուղղակի սնահավատության մի տարատեսակ է: Եթե նույնիսկ դաջվածքը արվում է ամենաանմեղ էսթետիկական նկատառումներով, այն կրում է որոշակի գաղափարախոսություն, որի դրսևորումը ինքնին խոսում է այն կրողի ու թեկուզ անգիտակցաբար դավանողի մասին:


Կան անհատական բնույթի դաջվածքներ` մարդու անհատականությամբ պայմանավորված, կան նաև ստանդարտ պատկերներով դաջվածքներ` որոշակի ընդհանրացված խորհրդաբանությամբ: Դաջվածքները լինում են ոչ միայն պատկերների, այլ նաև մակագրությունների տեսքով` սիրելի մարդու, կարգախոսի և այլնի տեսքով: Դաջվածքները հնում ունեցել են, որպես կանոն, կրոնական ենթատեքստ և համարվել են մոգական ուժով օժտված: Դաջվածքը մարդու մարմնի վրա նույնն է, ինչ հիմար կարգախոսով ու գռեհկաբանություններով մակագրությունները եկեղեցիների ու սրբավայրերի պատերին: Դաջվածքը կարևորում են նրանք, ովքեր չեն անդրադառնում սեփական հոգու գեղեցկությանը, ներաշխարհին, ապրումներին կամ էլ փորձում են քողարկել դրանք շրջապատից, ոչ թե պեղել իրենց ներքին գեղեցկությունը, այլ մարմինը «գեղեցկացնել հետաքրքրաշարժ ու զարմանահրաշ» պատկերներով: Այդպիսի մարդիկ գուցե չեն էլ կասկածում, որ դաջվածքը ոչ թե իրենց հոգու բազմաբովանդակության, այլ սնանկության նշանն է: Շատ շատերը դաջվածք են անում ու քողարկում են` այնուամենայնիվ, կարևորելով հասարակական կարծիքը, շատերն էլ երազում են ու փափագում, հասարակական կարծիքով էլ չեն մտահոգվում, բայց չունեն դաջվածքի գործընթացին հատուկ ցավին ու անախորժություններին դիմանալու ու համբերելու արիություն, ինչով ավելի խղճուկ են, քան անողները: Անցողիկ ու պատրանքածին մխիթարություններ փնտրելու մղումը բացահայտում է մարդու հոգևոր մերկությունն ու խեղճությունը և այդ ամենը ինքն իրեն խոստովանելու անճարակ անկարողությունը: Խորհրդային ժամանակներում դաջվածքը ձևավորվում էր որպես անազատության մեջ երբևէ եղած անձանց մենաշնորհ: Արցախյան պատերազմի տարիներին մեր պաշտպանների կրծքին դաջում էին նրանց արյան կարգն ու ռեզուսը. սա կենսական նշանակություն ուներ ու հասկանալի բացառիկ պատճառ և արդարացման հիմքեր: Մեր օրերում մարմնի որոշակի հատվածներում արված դաջվածքներով կարելի է տարբերակել թեթև վարքի տեր կանանց` փողոցներում ու հյուրանոցներում ճգնող մարմնավաճառներին, գիշերային ակումբներում տքնող մերկապարուհիներին: Նույնպիսի տարբերակիչ դաջվածքներով են ներկայանում մեզ էլիտար ամսագրերի շապիկների համար լուսանկարիչների առջև և ի տես ողջ ազգի էսթետիկորեն մերկացող մեր երգչուհիները, դերասանուհիները և հաղորդավարուհիները: Ինչպես մեր հասարակության մեջ օրեցօր տարածում գտնող զանազան օտարամուտ բարքեր, այնպես էլ դաջվածքի մշակույթը սխալմամբ կարող է դիտվել ազատամտության և առաջադիմության աղաղակող փաստ:


Քրիստոնեական գաղափարախոսությունն ու մշակույթը մերժողական վերաբերմունք ունեն դաջվածքի դրսևորումների նկատմամբ` ցանկացած կերպ ներկայացվելիս, որովհետև անկախ դաջվածքի անհատական մակարդակում ընկալումներից, ընդհանրական մակարդակում այն միշտ կրում է կրոնական ու պաշտամունքային տարրեր, որ նստվածք են տալիս ենթագիտակցության տարբեր շերտերում: Դաջվածք անողը պետք է մտածի նախ և առաջ իր որոշման նկատմամբ Աստծո դիրքորոշման, և ոչ թե առանձին մարդկանց կամ հասարակության վերաբերմունքի մասին, որովհետև մարդու մարմինը նախ և առաջ Աստծուն է պատկանում` անկախ մարդու կողմից այդ փաստի ընկալման առկայությունից կամ բացակայությունից:


Դաջվածքների հանդեպ ձևավորված և հաստատված սուրբգրային դիրքորոշումը հեռուն նայող նպատակներ ունի: Այսօր ավելացել է դաջվածքի ևս երկու տարատեսակ. էլեկտրոնային և լազերային: Այս տեսակների վտանգավորությունը քողարկում են կամ այդ մասին պարզապես լռում են: Էլեկտրոնային և լազերային դաջվածքները մեծ հոգևոր վտանգ են ներառում. դրանք անդառնալի կորստյան դուռ են բացում, հավիտենապես թշնամացնում Աստծո հետ և անմասն դարձնում Նրա Սրբությունից: Ցավոք սրտի, այս գործընթացները արդեն ընթանում են, հիմնականում` ստիպողաբար, կամ ինչպես ասում են` կամավոր-պարտադիր սկզբունքով: Դրանք կոչվում են նույնականացման գործընթացներ` իդենտիֆիկացիա: Դաջվածքները հեշտացնում և հետաքրքրացնում են կյանքը Երկրի վրա, բայց հավետ փակում են Երկնքի դռները: Դա մեծ անամոք ցավ է յուրաքանչյուր գիտակից մարդու համար:
Թե սովորական, թե մյուս դաջվածքները աշխարհի և նրա իշխանի դրոշմն են այն ընդունողի վրա` ճակատին, ձեռքին, թե այլ մարմնամասերին, դա արդեն էական չէ: Հոգևոր բարձր գիտակցություն և արիություն է պահանջվում Աստծո տաճարը` մեր մարմինը, սուրբ պահելու համար, դրա համար անհրաժեշտ է ոչ այնքան մարմնավոր, որքան հոգևոր հիգիենա։


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին

Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ