Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կինոթատրոն՝ երկտեղանոց մահճակալներով

Կինոթատրոն՝ երկտեղանոց մահճակալներով
19.05.2019 | 15:45

Les Cinemas Gaumont Pathe կինոթատրոնների ֆրանսիական ցանցը Շվեյցարիայում երկտեղանոց մահճակալներով նոր կինոթատրոն է բացել՝ այցելուներին առաջարկելով ոչ թե ավանդական բազկաթոռների վրա ֆիլմ դիտել, այլ՝ մահճակալների: Այս մասին տեղեկացնում է «20 Minuten» լրատվականը:

Նշվում է, որ VIP-Bedroom սրահում 11 երկտեղանոց մահճակալներ են տեղադրված: Այցելուներին մինչև սրահ մտնելը հողաթափեր են տրամադրվում, իսկ անկողինները, վստահեցնում են կինոթատրոնի աշխատակիցները, կփոխվեն յուրաքանչյուր սեանսից հետո:

«Հիգիենան խիստ կարևոր է մեզ համար,- ասել է Pathe Switzerland ընկերության տնօրեն Վենացիո դի Բակոն ու հավելել,- Շվեյցարիայի համար սա յուրօրինակ պրոյեկտ է, որը հաջողությամբ կիրառվել է աշխահի տարբեր երկրներում, ու մինչ այս պահը որևէ խնդրի չի հանդիպել»:

Սրահ մուտք գործելու համար պետք է VIP տոմս ձեռք բերել, որը մոտ 50 դոլար արժի:

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ