Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկ Մարությանի ապշեցուցիչ տրամաբանությունը

Հայկ Մարությանի ապշեցուցիչ տրամաբանությունը
23.05.2019 | 12:48

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի նախագիծը: Նա առաջարկում էր անվանափոխել նաև Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտան՝ անուններում ավելացնելով «Սուրբ» բառը, բայց ավագանին Խորենացուն ու Մաշտոցին «սուրբ» չհամարեց: «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը, օրինակ. հարցրեց՝ ցեղասպանության 1,5 միլիոն նահատակներն էլ են սրբադասված, բա նրա՞նք՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ և այլն, և այլն: Թեհմինա Վարդանյանը ասաց, թե խտրական մոտեցում չկա, հետո թող անվանափոխման այլ առաջարկներ լինեն: «Իմ քայլը» հիշեց ծախսերը, պատասխան ստացավ, որ ծախսեր չեն ավելանում:

ԲՀԿ-ի ու «Լույս»-ի առարկություններին արձագանքեց «Իմ քայլ»-ից Մեսրոպ Պապիկյանը․ «Դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Առաքելյան Հռիփսիմեն մեզ անվանի աթեիստ, դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Սարգսյան Լյուդմիլան մեզ մեղադրի սրբապղծության մեջ, դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Խաժակյան Դավիթը հերթական անգամ զուգահեռներ տանի մեր և հանրապետականների միջև»: Բայց ապշեցուցիչ էր քաղաքապետ Հայկ Մարությանի բացատրությունը՝ նա առաջին երկուսի դեպքում ձեռնպահ էր, երրորդին՝ կողմ․ «Որովհետև Գրիգոր Լուսավորիչը եղել է մեր առաջին կաթողիկոսը և ինքն է այդ մեծ գործընթացը սկսել՝ պետականացումը կրոնի և այլն: Այստեղ ես տրամաբանական եմ համարում»: Ինչ-որ մեկը պիտի գտնվի, որ քաղաքապետի ականջին ասի՝ «պետականացումը կրոնի և այլն» 301-ին չի եղել և չէր կարող լինել Գրիգոր Լուսավորչի որոշումը: Հայաստանը թագավոր ուներ՝ Տրդատը և թագավորն էր ընդունում նման որոշումները, ոչ թե կաթողիկոսը, որ կաթողիկոս է դարձել քրիստոնեության ընդունումից հետո: Եվ՝ եթե 405-ին Մեսրոպ Մաշտոցը չստեղծեր հայոց այբուբենը, Հայկ Մարությանը այսօր չէր կարող գրել իր անուն-ազգանունը: Եթե Մովսես Խորենացին էլ չգրեր «Հայոց պատմությունը», մեր պատմության Ոսկեդարի մասին մենք գուցե ոչինչ էլ չիմանայինք, կամ իմանայինք օտարալեզու աղբյուրներից: Իսկ եթե հանկարծ Դավիթ Խաչատրյանն ու նրա պես մտածողները 2015-ին մի պստլիկ իշխանություն ունենային, ցեղասպանության զոհերը չէին սրբադասվի հաստատ: Որովհետև նրա պես մտածողները ոչ հասկանում են՝ ինչ է ցեղասպանություն, ոչ հասկանում են՝ ինչ է ցեղասպանության զոհերի սրբադասում: Ու ընդհանրապես՝ ի՞նչ խորհուրդ ունի սրբադասումը, որ նրանց թվում է՝ անդամակցում ՔՊ-ին: Ու հիմա նրանք մերժում են ՔՊ-ի անդամատոմս տալ Մաշտոցին ու Խորենացուն՝ Մեսրոպ Պապիկյանն էլ բացատրում է, թե ինչու՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Facebook-ի իր էջում Ասողիկ քահանա Կարապետյանը գրել է. «Ողջունում ենք Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշումը՝ Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ. Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ, բայց և տարակուսում, թե ինչպե՞ս է որոշվել Լուսավորչի առաջնահերթությունը Մաշտոցի համեմատ։ Տարակուսանքի մեջ մնացինք նաև ազգային-հոգևոր արժեքների վերաբերյալ քաղաքական ուժերի քննարկումներում հնչող լեզվաբանության առթիվ: Սիրենք մեր Հայրենին և միշտ հավատարիմ մնանք մեր նախնյաց սրբազան ժառանգությանը»: Դե ինչպե՞ս քահանան հասկանա մի տրամաբանություն, որտեղ նախ տրամաբանությունը գոնե մի գիշեր չի գիշերել, երկրորդ՝ ցերեկները ստիպված է պայքարել ընդդիմության դեմ:


Իսկ ընդհանրապես՝ քաղաքապետ դառնալուց մի շաբաթ հետո Փարիզ թռած Հայկ Մարությանը, թերևս, չափազանզ անուշադիր է եղել ու չի նկատել, թե քանի փողոց է Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվում «Սուրբ» բառով: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ու նրա նախորդները դրանից չեն վատանում: Եվ ոչ միայն Փարիզի՝ Հռոմի, Լոնդոնի, Բրյուսելի, Ամստերդամի, Բրեգենի, Մարսելի, Բուդապեշտի, Վարշավայի, Սոֆիայի, Ֆլորենցիայի ու Վենետիկի… Ոչ մի երաշխիք, որ Հայկ Մարությանը Վենետիկի քաղաքապետը լիներ, չէր առաջարկի Սան Մարկոն վերանվանել Մարկոյի հրապարակ, որովհետև Մարկոսը չէր իտալացիներին քրիստոնյա դարձրել: Ոնց է բերել վենետիկցիների բախտը:

Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ