Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը վերահսկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմանավերի գործողությունները

Իրանը վերահսկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմանավերի գործողությունները
23.05.2019 | 13:54

Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են ամերիկյան ռազմական նավերի գործողությունները Մերձավոր Արևելքում՝ ասել է ԻԻՀ հեղափոխության պահնորդների կորպուսի» հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիին:

«Պարսից ծոցում գտնվող ռազմանավերը լիովին գտնվում են բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ: Անհանգստանալու առիթ չկա».- նշել է Ֆադավին: Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնի վրա ԱՄՆ-ն Պարսից ծոց է ուղարկել 7 ռազմանավ և զենիթահրթիռային Patriot համակարգը: Պենտագոնը նշել էր, որ դա իրենց պատասխանն է Իրանին` «ԱՄՆ-ին գլխից հարված հասցնելու» սպառնալիքների համար:

Դիտվել է՝ 197

Մեկնաբանություններ