Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը

Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը
23.05.2019 | 22:11

Կառավարությունն այսօր ընդունեց «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ասաց, որ մինչև 90 օր քաղաքացիները կկարողանան ազատ այցելություններ իրականացնել, իսկ միգրացիոն ծառայությունները կհամագործակցեն առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով, և Չինաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է, որ ՀՀ-ն այս ծրագրին հնարավորինս ինտենսիվ մասնակցի։ Նա նշեց, որ այդ առումով ունեն կոնկրետ պայմանավորվածություններ: «Հիմա ժամանակն է այդ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման մասին մտածել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 218

Մեկնաբանություններ