Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Գրիգորյան. Ադրբեջանի ՊՆ նախարարը այցելել է սահման, հայտնվել մեր զինվորների վերահսկողության տակ ու փախուստի դիմել

Արմեն Գրիգորյան. Ադրբեջանի ՊՆ նախարարը այցելել է սահման, հայտնվել մեր զինվորների վերահսկողության տակ ու փախուստի դիմել
23.05.2019 | 22:17

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում արվող հայտարարություններին, կարող եմ ասել մեր զինված ուժերը պատրաստ են և կկարողանան կատարել իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները»՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին օրերին Ադրբեջանում ակտիվացել են խոսակցությունները Շուշին «գրավելու» մասին՝ անգամ ֆելշմոբերով են հանդես գալիս:

«Ֆլեշմոբերի և այլնի մասով իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում և կամ այլ տեղ: Իրականում նա, (Զաքիր Հասանովը) այս վերջերս առաջնագիծ գալով՝ փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկվելուց հետո»,- ասաց նա և մանրամասնեց. «Այց է ունեցել սահման, որից հետո փախուստի է դիմել, որովհետև հայտնվել է մեր զինվորների վերահսկողության տակ: Այս առումով, կարծում եմ, այդ ֆելշմոբերը ազդեցություն չեն ունենա»:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ